Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծիծաղելի են դասալիքների արձագանքները

Ծիծաղելի են դասալիքների արձագանքները
10.10.2019 | 23:58

«Հրապարակը» գրել է. «Երեկ վաղ առավոտից համացանցը «հուզված էր»՝ քննարկում էին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի խոսքերը. «2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:


Խոսքը «Սասնա ծռերի» մասին է: Անշուշտ, կարելի էր խոսքն ավելի քաղաքակիրթ ու մեղմ ձևակերպել, և ֆիզիկական ոչնչացման մասին հիշատակումը ոմանք կարող են նաև որպես բռնության սպառնալիք դիտարկել: Բայց եթե դուք հանդուրժում եք համացանցում տիրող սեռական հայհոյանքի ու բռնության կոչերը, առնվազն ծիծաղելի է այս քաղաքական հայտարարությունից վրդովվելը: Առավել ծիծաղելի են պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու բանակից խուսափած տարբեր դասալիքների արձագանքները: Ինչ է արել մեր երկրի համար պատահաբար Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հայտնված անձը, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել գեներալի խոսքին և դասեր տալ ու վիրավորել նրան՝ «խուլիգան» անվանելով և «քաղաքական աղբանոց» ուղարկելով:
Ցավոք, մենք վերջին տարին բազմիցս լսել ենք անդաստիարակ ու «լափառոշ» խոսք, երբ մարդու ոչ վաստակն են հարգում, ոչ տարիքը: Երբ իրենցից ոչինչ չներկայացնողներն ուսուցիչ են դարձել և խելք ու խրատ են սովորեցնում իրենցից բազմապատիկ գիտուններին ու խելոքներին: Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, և հանրությունը, սրանց ընկերներն ու ծնողները պետք է սաստեն սրանց: Իրենց տեղն ու չափը սովորեցնեն: Այն, ինչ չեն սովորել մանկության ու պատանեկության տարիներին, հիմա պետք է սովորեցնեն: Որ նրանցից հետո եկող սերունդն իմանա, թե ինչպես պետք է խոսի ու ինչ պետք է անի պետական պաշտոնյան»:

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ