Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիբանանի նախագահը խոսել է Սիրիայում Թուրքիայի գործողության վտանգավոր հետևանքների մասին

Լիբանանի նախագահը խոսել է Սիրիայում Թուրքիայի գործողության վտանգավոր հետևանքների մասին
10.10.2019 | 23:59

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Սիրիայի միասնության համար և բացասաբար ազդել արաբական այդ հանրապետությունում ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքի վրա՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական գործերով օգնական Ռոզ Մարի դե Կառլոյի հետ հոկտեմբերի 10-ին Բաաբդի պալատում հանդիպմանը:

«Նախագահ Աունը ՄԱԿ-ի խորհրդականի ուշադրությունը հրավիրել է, որ սիրիա-թուրքական սահմանին վերջին իրադարձությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Սիրիայում պատերազմի ընթացքի վրա, և Լիբանանը հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ հուսալով, որ ոտնձգություններ չեն լինի Սիրիայի միասնության և փախստականների հետ կապված իրողությունների դեմ»,-ասված է Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ