Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ

Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ
11.10.2019 | 00:00

Ֆրանսիայի ԱԳՆ Սիրիայում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ հրավիրել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանն իր Twitter-ում գրել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է խախտել եվրոպական անվտանգությունը, անհրաժեշտ է դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը,-ընդգծել է նա:-Այն սպառնալիքի տակ է դնում ջանքերն անվտանգության և «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման դեմ գործող կոալիցիայի հումանիտար օգնության ոլորտում»:

Դիտվել է՝ 225

Մեկնաբանություններ