Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մնացականյանը հանդիպել է Լավրովին

Մնացականյանը հանդիպել է Լավրովին
11.10.2019 | 00:02

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին Աշգաբադում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: «Մենք այսօր լավ հնարավորություն ունենք Աշգաբադում ԱՊՀ ԱԳՆԽ-ի շրջանակում անցկացնել երկկողմ հանդիպում եւ տեսնել, թե ինչպես ենք մենք կատարում մեր ղեկավարների՝ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի պայմանավորվածությունները»,-ասել է Լավրովը հանդիպման սկզբում: Նրա խոսքով՝ երկրների միջեւ շատ ինտենսիվ երկխոսություն է ընթանում թե առաջին դեմքերի, թե ԱԳ նախարարների, թե ԱԳՆ աշխատակիցների մակարդակով՝ չխոսելով արդեն շատ ինտենսիվ տնտեսական փոխգործակցության մասին: «Այնպես որ մենք այսօր կկարողանանք պարզել՝ էլի ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ամեն ինչ ընթանա առանց որեւէ խափանման»,-նշել Է Լավրովը:
«Անշուշտ, սա շատ լավ հնարավորություն Է՝ քննարկելու մեր գործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում եւ, իհարկե, հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:


Զոհրաբ Մնացականյանը նույնպես նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության մեծ ինտենսիվությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ «կարծիքների դրական փոխանակում է ընթանում միջազգային օրակարգի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ»:

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ