Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Սարգսյան. Պատմությունը ցույց է տվել, որ թուրքերը միշտ կարողանում են ռուսների հետ փոխշահավետ առևտուր անել

Արամ Սարգսյան. Պատմությունը ցույց է տվել, որ թուրքերը միշտ կարողանում են ռուսների հետ փոխշահավետ առևտուր անել
11.10.2019 | 00:03

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում. «Միանշանակ դատապարտելի է Թուրքիայի Սիրիա ներխուժումը։ Դատապարտելի է նաև առաջադեմ մարդկության անտարբերությունը։ Բայց դատապարտումը ոչինչ է, եթե հետևություններ չանենք, և՝ քրդերի նման հույսներս ուրիշների վրա դնենք։ Մենք պետք է գիտակցենք, որ Ռուսաստանի՝ Հայաստանից տասնապատիկ ավելի ռազմական ներկայությունը Սիրիայում չխանգարեց, որ Թուրքիան ներխուժի Սիրիա։ Պատմությունը ցույց է տվել, որ թուրքերը միշտ կարողանում են ռուսների հետ փոխշահավետ առևտուր անել»։

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ