ReAnimania 2019
 

«Միշտ պատ­րաստ եմ ա­ջակ­ցե­լու նման ծրագ­րե­րին»

«Միշտ պատ­րաստ եմ ա­ջակ­ցե­լու նման ծրագ­րե­րին»
11.10.2019 | 00:54
«Բա­րե­պաշտ սե­րունդ» հիմ­նադ­րա­մի հայ­տա­րա­րած ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման և տա­րած­ման թե­մա­յով դրա­մաշ­նորհ­նե­րի մր­ցույ­թի հաղ­թող­նե­րը հայտ­նի են: Ստաց­ված 58 հայ­տից 13-ն են ար­ժա­նա­ցել ժյու­րիի հա­վա­նու­թյա­նը: Ազ­գա­յի­նը պրո­պա­գան­դե­լու հա­մար նրան­ցից յու­րա­քան­չյու­րը մեկ մի­լիոն դրամ կս­տա­նա: Հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ ԲԱՐ­ՍԵՂ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱ­ՆԸ հաղ­թող­նե­րին ան­ձամբ հանձ­նեց հա­վաս­տագ­րե­րը: «Կարևոր է ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի, ար­ժեք­նե­րի պահ­պա­նումն ու տա­րա­ծու­մը: Միշտ պատ­րաստ եմ ա­ջակ­ցե­լու նման ծրագ­րե­րին»,- նշեց նա:
Հիմ­նադ­րա­մի տնօ­րեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԸ հաղ­թող մաս­նա­կից­նե­րի ներ­կա­յաց­րած ծրագ­րե­րը ե­րեք հոս­քի է բա­ժա­նում: Ա­ռա­ջի­նը, ա­սում է, մշա­կու­թա­յին ծրագ­րերն են՝ երգ-ե­րաժշ­տու­թյուն, պար և այլն: «Երկ­րոր­դը կր­թա­կան խն­դիր­նե­րը բարձ­րա­ձայ­նող ծրագ­րերն են, որ տպագր­վող բրո­շյուր­նե­րի կամ այլ նյու­թե­րի տես­քով պետք է տա­րած­վեն դպ­րոց­նե­րում, բու­հե­րում և կր­թա­կան այլ հաս­տա­տու­թյուն­նե­րում: Եր­րորդ հոս­քի հաղ­թող­նե­րը կարևո­րա­գույն ար­ժեք­նե­րի (ըն­տա­նիք, ազգ, բա­նակ) մա­սին ցան­կա­նում են ֆիլ­մա­շա­րեր ու մուլտ­ֆիլ­մեր նկա­րա­հա­նել: Սա, ճիշտն ա­սած, ա­մե­նա­շատն է ինձ դուր ե­կել, ո­րով­հետև հայ մա­նուկ­նե­րը, ար­տա­սահ­մա­նյան սար­սափ մուլտ­ֆիլ­մե­րի փո­խա­րեն, կա­րող են ազ­գի ու ըն­տա­նի­քի մա­սին պատ­մող բա­րի պա­տում դի­տել»,- նշում է Մկրտ­չյանն ու հա­վե­լում, որ դրա­մաշ­նորհ­նե­րի մր­ցույթ հայ­տա­րա­րե­լու ըն­թաց­քում հաս­կա­ցել են՝ ճիշտ ճա­նա­պար­հի վրա են: Բա­ցատ­րում է՝ ե­թե մինչև այս ա­վագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին թվում էր, թե ան­դառ­նա­լի գոր­ծըն­թաց­ներ են ե­ղել, ու մեր ե­րի­տա­սարդ­ներն ու պա­տա­նի­նե­րը եվ­րո­պա­կան կեղծ ար­ժեք­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ են, նրանց հետ շփ­վե­լով հաս­կա­ցել ու հա­մոզ­վել են՝ հայ­րե­նի­քի ճա­կա­տագ­րով մտա­հոգ ե­րի­տա­սարդ­ներն ա­վե­լի ա­մուր են կառ­չած հայ­կա­կան ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րին: Պա­րոն Մկրտ­չյանն ըն­դգ­ծում է՝ թեև 12 տա­րի շա­րու­նակ կր­թա­կան դրա­մաշ­նորհ­ներ են հատ­կաց­նում, բայց ա­ռա­ջին ան­գամ է, որ ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նու­թյան ծրագ­րե­րի հա­մար մր­ցույթ է հայ­տա­րար­վել: Պատ­ճա­ռը, ա­սում է, պարզ է բո­լո­րիս. մեր օ­րե­րում լայ­նա­ծա­վալ գրոհ է ձեռ­նարկ­վում ներ­քին ու ար­տա­քին ու­ժա­յին տար­բեր կենտ­րոն­նե­րի, խա­ղա­ցող­նե­րի կող­մից. «Ինչ­պես գի­տեք՝ այ­սօր «Բաց հա­սա­րա­կու­թյան» (Սո­րո­սի) և արևմտյան այլ ու­ժե­րից սն­վող հիմ­նադ­րամ­ներն անխ­նա փող են բա­ժա­նում, ինչն ուղ­ղա­կի սպառ­նա­լիք է ազ­գա­յին ար­ժեք­նե­րի հա­մար, հենց այդ պատ­ճա­ռով էր նաև, որ ո­րո­շե­ցինք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նու­թյան այս ծրա­գի­րը կյան­քի կո­չել ու խրա­խու­սել այն տա­րա­ծող մեր հայ­րե­նա­կից­նե­րին»:
Դրա­մաշ­նորհ ստա­ցող­նե­րի թվում են նաև «Ծափ ծա­փիկ» ծրա­գի­րը ներ­կա­յաց­նող Մա­րիամ Դիլ­բան­դյանն ու Սևա­նա Չե­գե­րեան, որ ցան­կա­նում են ե­րաժշ­տա­կան նա­խադպ­րո­ցա­կան ա­ռա­ջին դա­սագր­քի ու ման­կա­կան 40 եր­գե­րի ա­նի­մա­ցիա­յի ձայ­նաս­կա­վա­ռակ թո­ղար­կել: «Ազ­գա­յին, ժո­ղովր­դա­կան, Կո­մի­տա­սի մշա­կած եր­գե­րը, որ տեղ են գտ­նե­լու ձայ­նաս­կա­վա­ռա­կում, արևմտա­հա­յե­րե­նով ու արևե­լա­հա­յե­րե­նով են լի­նե­լու: Այ­սօր մեզ հա­սա­նե­լի ման­կա­կան եր­գե­րը 1950-ա­կան­նե­րի ձայ­նագ­րու­թյուն­ներ են: Մա­նուկ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված եր­գերն ան­գամ հա­մեմ­ված են գն­չուա­կան, ա­րա­բա­կան մե­լիզմ­նե­րով: Մայ­րե­նիով ման­կա­կան եր­գե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը հատ­կա­պես Սփյուռ­քում է զգաց­վում, ո­րով­հետև ե­րե­խա­նե­րը, որ հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն հայ­կա­կան նա­խակր­թա­րան­ներ կամ դպ­րոց­ներ հա­ճա­խե­լու, գո­նե այս եր­գե­րով կա­րող են հա­յե­րեն սո­վո­րել»,- նշում է Մա­րիամ Դիլ­բան­դյա­նը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao