ReAnimania 2019
 

ԱՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԸ Հա­րավ-արևե­լ­յան Եվ­րո­պա­յի եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մի (EFSE) հետ նոր վար­կա­յին պայ­մա­նա­գիր է ստո­րագ­րել

ԱՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԸ Հա­րավ-արևե­լ­յան Եվ­րո­պա­յի եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մի (EFSE) հետ նոր վար­կա­յին պայ­մա­նա­գիր է ստո­րագ­րել
11.10.2019 | 00:56
Հա­րավ-արևե­լյան Եվ­րո­պա­յի եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մը 10 մի­լիոն ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք բազ­մար­ժու­թա­յին վարկ է տրա­մադ­րել Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԻՆ՝ միկ­րո և փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վո­րումն ընդ­լայ­նե­լու նպա­տա­կով։ Պայ­մա­նա­գի­րը ստո­րագր­վել է այ­սօր՝ հոկ­տեմ­բե­րի 10-ին Մոլ­դո­վա­յի մայ­րա­քա­ղաք Քիշնևում՝ «Ազ­գա­յին ար­ժույ­թով ֆի­նան­սա­վոր­ման ու­ժը» թե­մա­յով հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում, որ­տեղ Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԻ վար­չու­թյան նա­խա­գահ Ա­շոտ Օսիպյա­նը նաև հան­դես է ե­կել ե­լույ­թով՝ ներ­կա­յաց­նե­լով ազ­գա­յին ար­ժույ­թով ֆի­նան­սա­վոր­ման կարևո­րու­թյունն ու ազ­դե­ցու­թյու­նը։
Հա­րավ-արևե­լյան Եվ­րո­պա­յի եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մի հետ հեր­թա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԻՆ՝ միկ­րո և փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րին ա­ռա­ջար­կել հա­ճա­խորդ­նե­րի կա­րիք­նե­րին հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­կան պրո­դուկտ­ներ՝ դրա­նով իսկ խթա­նե­լով Հա­յաս­տա­նում այս կարևոր հատ­վա­ծի զար­գա­ցու­մը և ստեղ­ծե­լով նոր աշ­խա­տա­տե­ղեր:
2010-ից ի վեր Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԸ հան­դի­սա­նում է Հա­րավ-արևե­լյան Եվ­րո­պա­յի եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մի կարևոր գոր­ծըն­կեր։ Բան­կի կա­յուն դիր­քը, լայն մաս­նա­ճյու­ղա­յին ցան­ցը և ռազ­մա­վա­րա­կան կողմ­նո­րո­շու­մը դե­պի փոքր բիզ­նե­սի շու­կա հնա­րա­վո­րու­թյուն են տվել Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԻՆ և EFSE-ին հա­յաս­տա­նյան միկ­րո և փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման հա­մար մինչ օրս գե­նե­րաց­նել ա­վե­լի քան 58 մի­լիոն եվ­րո: Նոր ներդ­րու­մը կշա­րու­նա­կի այդ տեմ­պը՝ իր մեջ նե­րա­ռե­լով ինչ­պես ԱՄՆ դո­լար, այն­պես էլ ազ­գա­յին ար­ժույթ։ Վար­կա­վոր­ման այս տե­սա­կը բան­կին հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­վե­լի ճկուն սպա­սար­կել ձեռ­նար­կա­տե­րե­րի ֆի­նան­սա­վոր­ման կա­րիք­նե­րը` չե­զո­քաց­նե­լով ար­ժու­թա­յին ռիս­կի ուղ­ղա­կի ազ­դե­ցու­թյու­նը:
EFSE-ի խոր­հր­դի նա­խա­գահ Քրիս­տոֆ Թիս­կեն­սը նշել է, որ Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԻ նման գոր­ծըն­կեր­ներն անհ­րա­ժեշտ են EFSE-ին՝ օգ­նե­լու ի­րա­կա­նաց­նել տե­ղա­կան բիզ­նես­նե­րի հա­մար կա­յուն ֆի­նանս­նե­րի հա­սա­նե­լիու­թյան ընդ­լայն­ման ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը: «Նպաս­տե­լով ազ­գա­յին ար­ժույ­թով վար­կե­րի տրա­մադր­մա­նը՝ մենք միա­սին ներդ­րում ենք կա­տա­րում փոքր բիզ­նես­նե­րի կա­յու­նու­թյան և ա­պա­հով ա­ճի մեջ, ո­րոնք երկ­րի տն­տե­սու­թյան հիմ­նա­կան շար­ժիչ ու­ժե­րից են»,- ըն­դգ­ծել է նա։
Իսկ Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԻ վար­չու­թյան նա­խա­գահ Ա­շոտ Օ­սի­պյա­նը փաս­տել է, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ի­նը տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԸ ֆի­նան­սա­վո­րել է 1500-ից ա­վե­լի բիզ­նես ծրագ­րեր տար­բեր ո­լորտ­նե­րում՝ ստեղ­ծե­լով հա­վե­լյալ ար­ժեք ինչ­պես վար­կա­ռու­նե­րի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան հա­մար։ Նրա խոս­քե­րով՝ նոր պայ­մա­նագ­րի կն­քու­մը ծրագ­րի շա­հա­ռու­նե­րին զերծ կպա­հի ար­տար­ժու­թա­յին ռիս­կե­րից, ինչն իր հեր­թին կբարձ­րաց­նի ըն­կե­րու­թյուն­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյու­նը և մր­ցու­նա­կու­թյու­նը տե­ղա­կան շու­կա­յում։ «Ես ու­րախ եմ այս պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման ա­ռի­թով, ին­չը կր­կին հա­վաս­տում է մեր փոխ­վս­տա­հու­թյան և շա­րու­նա­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին»,- ա­սել է Ա. Օ­սի­պյա­նը։
EFSE-Ի ՄԱ­ՍԻՆ
2005-ին հիմ­նադր­ված սո­ցիա­լա­կան ներդ­րում­նե­րի հիմ­նադ­րա­մը՝ Հա­րավ-արևե­լյան Եվ­րո­պա­յի եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մը (ՀԵԵՀ), նպա­տակ ու­նի խթա­նել Հա­րա­վարևե­լյան Եվ­րո­պա­յում և արևե­լյան հարևա­նու­թյան տա­րա­ծաշր­ջա­նում տն­տե­սա­կան զար­գաց­մանն ու բար­գա­վաճ­մա­նը` ներդ­րում­ներ կա­տա­րե­լով միկ­րո և փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հա­ջո­ղու­թյան, ինչ­պես նաև տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման մեջ: Քա­նի որ ֆի­նան­սա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­սա­նե­լիու­թյու­նը կարևոր է այս հատ­վա­ծի զար­գաց­ման հա­մար, ՀԵԵՀ-ի նպա­տակն է ա­ջակ­ցել տե­ղա­կան ֆի­նան­սա­կան ո­լորտ­նե­րին՝ ամ­րապն­դե­լու այդ թի­րա­խա­յին խմ­բին պա­տաս­խան­տու ֆի­նան­սա­վո­րում տրա­մադ­րե­լու ի­րենց կա­րո­ղու­թյու­նը։ Տե­ղա­կան գոր­ծըն­կեր­նե­րի մի­ջո­ցով ներդ­րու­մա­յին գոր­ծու­նեու­թյան հետ մեկ­տեղ՝ ՀԵԵՀ-ը իր ազ­դե­ցու­թյունն ա­վե­լաց­նում է ՀԵԵՀ-ի Զար­գաց­ման դե­պար­տա­մեն­տի մի­ջո­ցով, ո­րը ձեռ­նար­կա­տե­րե­րին և հաս­տա­տու­թյուն­նե­րին ա­պա­հո­վում է տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյուն, ու­սու­ցում և այլ ոչ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն:
ՀԵԵՀ-ը հիմ­նադր­վել է Գեր­մա­նա­կան զար­գաց­ման բան­կի (ԳԶԲ, KfW) կող­մից՝ Գեր­մա­նիա­յի տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և զար­գաց­ման դաշ­նա­յին նա­խա­րա­րու­թյան (BMZ) և Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ։ Որ­պես իր տե­սա­կի մեջ ա­ռա­ջին հան­րա­յին-մաս­նա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն՝ ՀԵԵՀ-ը ներգ­րա­վում է իր կա­պի­տա­լը դո­նոր գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րից, մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րից և մաս­նա­վոր ինս­տի­տու­ցիո­նալ ներդ­րող­նե­րից: Գեր­մա­նիա­յում տե­ղա­կայ­ված «Finance in Motion›› սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյու­նը գոր­ծում է որ­պես ՀԵԵՀ-ի խոր­հր­դա­տու, իսկ Լյուք­սեմ­բուր­գում տե­ղա­կայ­ված «Hauck & Aufha..user Fund Services S.A›› ըն­կե­րու­թյու­նը գոր­ծում է որ­պես ղե­կա­վար։
Հա­րավ-Արևե­լյան Եվ­րո­պա­յի եվ­րո­պա­կան հիմ­նադ­րա­մի մա­սին ման­րա­մասն տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու հա­մար՝ այ­ցե­լեք www.efse.lu։ «Finance in Motion›› սահ­մա­նա­փակ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյան մա­սին ման­րա­մասն տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու հա­մար՝ այ­ցե­լեք finance-in-motion.com։
Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆ­ԿԻ ՄԱ­ՍԻՆ
Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆԿ բաց բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի բան­կա­յին հա­մա­կար­գի ա­ռա­ջա­տար­նե­րից է, ո­րը մա­տու­ցում է նո­րա­գույն, բարձ­րա­գույն և բարձ­րո­րակ բան­կա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ ինչ­պես ֆի­զի­կա­կան, այն­պես էլ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց՝ բան­կա­յին հա­մա­կար­գի զար­գաց­ման հա­մար կի­րա­ռե­լով նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­ներ և բանկ-հա­ճա­խորդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ստեղ­ծե­լով յու­րօ­րի­նակ բիզ­նես մշա­կույթ: Ու­նե­նա­լով բան­կա­յին լա­վա­գույն նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­ներ և դրան­ցում ներ­դր­ված կոր­պո­րա­տիվ կա­ռա­վար­ման լա­վա­գույն փորձ՝ բան­կի 61 մաս­նա­ճյուղ տե­ղա­կայ­ված են երկ­րի ողջ տա­րած­քում: Լի­նե­լով ՀՀ բան­կա­յին հա­մա­կար­գի ա­ռա­վել դի­նա­միկ զար­գա­ցող բան­կե­րից մե­կը, ընդ­լայ­նե­լով իր մաս­նա­ճյու­ղա­յին ցան­ցը և իր բան­կա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը, Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆԿՆ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում է Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան ի­րա­կան հատ­վա­ծում, մաս­նա­վո­րա­պես ՓՄՁ վար­կա­վոր­ման ո­լոր­տում: Ա­ՐԱ­ՐԱՏ­ԲԱՆԿ-ը հա­մա­գոր­ծակ­ցում է 14 հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի հետ:
Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao