ReAnimania 2019
 

Դալ­լա­ք­յան Վիկ­տո՛ր, ար­դ­յո՞ք քա­րե­րը հա­վա­քե­լու ժա­մա­նա­կը չէ

Դալ­լա­ք­յան Վիկ­տո՛ր, ար­դ­յո՞ք քա­րե­րը հա­վա­քե­լու ժա­մա­նա­կը չէ
11.10.2019 | 01:12

Կր­կին անդ­րա­դառ­նում ենք ԷԴ­ՄՈՆ ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ «երևույ­թին»: Ինքն է ստի­պում: Խո­սում է, ա­սում այն­պի­սի բա­ներ, որ ա­կա­մա բա­ցա­կան­չում ես` ա՛յ ԼՀԿ հար­գե­լի ղե­կա­վար, էն դու չէի՞ր, որ իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին քո թի­մակ­ցի կող­քին չկանգ­նե­ցիր ու ՀՀԿ-ա­կան­նե­րի հան­գով Նի­կո­լին սթա­փու­թյան կոչ ա­րե­ցիր: Էս ի՞նչ պա­տա­հեց, որ դաշտդ փո­խե­ցիր:

Հա՜… «ձիու վրա» ար­դեն Նի­կոլ Փա­շի­նյանն է: Այ­սօր նրան է պետք հա­ճո­յա­նալ։ Ա­հա թե ին­չու է ՀՀԿ-ի ջան­քե­րով ժա­մա­նա­կին (այդ մա­սին քիչ հե­տո) պատ­գա­մա­վոր «կարգ­ված», այ­սօր իբր ընդ­դի­մա­դիր Մա­րու­քյա­նը կռիվ տա­լիս ոչ թե գոր­ծող իշ­խա­նու­թյան, այլ ՀՀԿ-ի հետ։ Ար­ժե Էդ­մոն Մա­րու­քյա­նին, ինչ­պես ՀՀԿ-ա­կան­ներն են ա­սում, «իր մութ ան­ցյա­լից» հի­շեց­նել ո­րոշ դր­վագ­ներ։
Սկ­սենք նրա­նից, որ «Ի­րա­տե­սը» ոչ այն­քան հե­ռա­վոր 2012-ին (հու­նի­սի 12-ին) ի­րա­կա­նաց­րած լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում անդ­րա­դար­ձել էր «Մա­րու­քյան օ­պե­րա­ցիա­յին». «2012-ի մա­յի­սի 6-ին խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ծրագր­վել է դա­վադ­րու­թյուն Վիկ­տոր Դալ­լա­քյա­նի դեմ, ին­չի պատ­ճա­ռով պատ­գա­մա­վոր է «ըն­տր­վել» հան­րու­թյա­նը ան­հայտ ան­կու­սակ­ցա­կան Մա­րու­քյա­նը։ ՀՀԿ-ի թեկ­նա­ծու Վիկ­տոր Դալ­լա­քյա­նի դեմ դա­վադ­րու­թյուն կազ­մա­կեր­պած իշ­խա­նա­կան հայտ­նի շր­ջա­նակ­նե­րի հրա­հան­գով Մա­րու­քյա­նին տրա­մադր­վել է Հա­յաս­տա­նում 5 տար­վա ա­նընդ­մեջ բնա­կու­թյան կեղծ փաս­տա­թուղթ, իսկ քվեար­կու­թյան օ­րը Վիկ­տոր Դալ­լա­քյա­նին տր­ված քվեա­թեր­թիկ­նե­րը հաշվ­վել են Մա­րու­քյա­նի օգ­տին կամ դարձ­վել ան­վա­վեր՝ օգտ­վե­լով այն հան­գա­ման­քից, որ Դալ­լա­քյանն ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում ան­դամ­ներ և վս­տահ­ված ան­ձինք չի ու­նե­ցել։ Փաս­տո­րեն, Էդ­մոն Մա­րու­քյա­նը Սահ­մա­նադ­րու­թյան հոդ­ված 64-ի՝ ՀՀ-ում վեր­ջին 5 տա­րում մշ­տա­պես բնակ­վե­լու պա­հան­ջի խախտ­մամբ գրանց­վել է պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու և որ­պես գոր­ծիք իշ­խա­նա­կան հայտ­նի խմ­բա­վոր­ման կող­մից օգ­տա­գործ­վել է Վիկ­տոր Դալ­լա­քյա­նի դեմ»։ Հի­շյալ փաս­տե­րը հե­տա­գա­յում ևս տար­բեր ա­ռիթ­նե­րով վե­րա­հաս­տատ­վե­ցին։
Ա­մե­նաց­ցու­նը, սա­կայն, 2018-ի ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վի շր­ջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցած բա­նա­վե­ճի մի դր­վագն է։
Հի­շենք. դեկ­տեմ­բե­րի 5-ին «Հ1»-ի ու­ղիղ ե­թե­րով հե­ռար­ձակ­վեց 11 քա­ղա­քա­կան ու­ժե­րի ղե­կա­վար­նե­րի բա­նա­վե­ճը, ո­րի «ա­ղը»՝ 2012-ի Վա­նա­ձո­րի թիվ 30 ընտ­րա­տա­րած­քում տե­ղի ու­նե­ցած ԱԺ աղմ­կա­հա­րույց ընտ­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի և Էդ­մոն Մա­րու­քյա­նի «երկ­խո­սու­թյունն» էր։ Սա թերևս ինք­նա­խոս­տո­վա­նա­կան և հրա­պա­րա­կա­յին հա­ղոր­դում էր հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին։ Մեջ­բե­րենք այդ հատ­վա­ծը.
«ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -Պա­րոն Ծա­ռու­կյան, ան­ձամբ պատ­րաստ եմ ցան­կա­ցած գոր­ծա­րա­րի կող­քը կանգ­նել, պաշտ­պա­նել, ի՞նչ կա­րիք կա մտ­նել խոր­հր­դա­րան։
ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ -Ես պաշտ­պան­վե­լու կա­րիք չու­նեմ, դու պաշտ­պա­նիր քեզ, քո կու­սա­կից­նե­րին, քեզ հո­վա­նա­վո­րող­նե­րին։
ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -Իմ հո­վա­նա­վո­րը և կու­սակ­ցու­թյան հո­վա­նա­վո­րը ժո­ղո­վուրդն է։
ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ -Դա դու ի՞նձ ես ա­սում, եղ­բայր։
ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -Ա­յո, Դուք ա­սա­ցիք քեզ ու քո հո­վա­նա­վո­րին, ես էլ ա­սում եմ։
ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ -Բայց ես գի­տեմ, չէ՞, ա­մեն ինչ, դու ճա­նա­չու՞մ ես ինձ, պա­րոն Մա­րու­քյան։ Որ դու պատ­գա­մա­վոր էիր ըն­տր­վում, քեզ ո՞վ էր ա­ջակ­ցում :
ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -Ժո­ղո­վուր­դը, գնա­ցեք Վա­նա­ձոր, հարց­րեք։
ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ -Ես գնա՞մ, դու Գևոր­գին ճա­նա­չու՞մ ես։
ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -ՈՒ՞մ։
ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ -Որ քո ար­շավն էր կա­տա­րում, պետք է գա­յիր Ծա­ռու­կյա­նի մոտ, ճա­նա­պար­հին ա­սա­ցին՝ թղ­թերդ պա­կաս է: Իմ մոտ չե­կաք։
ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -Ինձ ա­ռա­ջար­կել են Ծա­ռու­կյա­նի մոտ գնալ, ես մեր­ժել եմ։
ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ –Ոչ: Մենք ենք քեզ անց­կաց­րել և քո թղ­թե­րի պա­կա­սու­թյան պատ­ճա­ռով ճա­նա­պար­հին զգու­շաց­րել ենք, ե­թե պետք է, փաս­տաթղ­թեր ցույց կտանք։
ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -Դուք Վիկ­տոր Դալ­լա­քա­յա­նի փաս­տարկ­ներն եք բե­րում, պա­րոն Ծա­ռու­կյան։
ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ -Չի կա­րե­լի դե­մա­գո­գու­թյուն ա­նել։
ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱՆ -Վիկ­տոր Դալ­լա­քյանն էր վի­ճար­կում իմ «թղ­թե­րը»։
Ա­սել է` ԱԺ պատ­գա­մա­վոր Վիկ­տոր Դալ­լա­քյա­նը, ո­րի մր­ցա­կիցն էր այն ժա­մա­նակ դեռևս ան­հայտ Մա­րու­քյա­նը, 2012-ի Վա­նա­ձո­րի թիվ 30 ընտ­րա­տա­րած­քում տե­ղի ու­նե­ցած խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քում «փաս­տարկ­ներ բե­րե­լով» «վի­ճար­կել է» Մա­րու­քյա­նի «թղ­թե­րը»: Այն է` պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու հա­մար իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­հան­գով տր­ված կեղծ տե­ղե­կան­քը։ Տե­ղին է նշել` այդ ա­մե­նի մա­սին մա­մու­լում ե­ղել են բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­ներ: Զո­րօ­րի­նակ, «Ի­րա­տես», «Ա­ռա­վոտ», «Չոր­րորդ իշ­խա­նու­թյուն», «Ժո­ղո­վուրդ» լրատ­վա­մի­ջոց­ներն ի­րա­կա­նաց­րել են լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն­նե­րի շարք և 2012-ի Վա­նա­ձո­րի թիվ 30 ընտ­րա­տա­րած­քում տե­ղի ու­նե­ցած ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րը գնա­հա­տել որ­պես «պե­տա­կան մա­կար­դա­կով կազ­մա­կերպ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն»:
Խիստ անհ­րա­ժեշտ մի հա­վե­լում ևս` Փա­շի­նյա­նին պատ­կա­նող «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թի 2016-ի սեպ­տեմ­բե­րի 30-ի հրա­պա­րա­կու­մը վեր­նագր­ված է՝ «Պե­տա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծու­թյուն»։ Ա­սել է` Փա­շի­նյա­նին պատ­կա­նող ՀԺ-ի բնո­րոշ­մամբ՝ 2012-ի ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Վա­նա­ձո­րի թիվ 30 ընտ­րա­տա­րած­քում «պե­տա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծու­թյան» ար­դյուն­քում ՀՀԿ-ի ձե­ռամբ Մա­րու­քյա­նը նշա­նակ­վեց պատ­գա­մա­վոր: Սա­կայն այդ ի­րո­ղու­թյու­նը չխան­գա­րեց, որ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կի «ա­սող­նե­րի» հետ գոր­ծար­քի գնա­լով հան­գր­վա­նի Բաղ­րա­մյան 26-ի հրա­հան­գով 2017-ին ստեղծ­ված «Ելք» դա­շին­քի նա­խընտ­րա­կան ցու­ցա­կի 3-րդ հո­րի­զո­նա­կա­նում։ Ցու­ցակ, ո­րը գլ­խա­վո­րում էր 2012-ին, ՀԺ-ի լեզ­վով ա­սած`«պե­տա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծու­թյան» ճա­նա­պար­հով պատ­գա­մա­վոր նշա­նակ­ված Մա­րու­քյա­նը։
Ան­ցյա­լի է­ջե­րում կա­տա­րած այս փոք­րիկ շր­ջա­գա­յու­թյու­նից հե­տո մնում է վս­տա­հա­բար եզ­րա­կաց­նել` այ­սօր Վիկ­տոր Դալ­լա­քյա­նի հրա­պա­րա­կա­յին ե­լույթ­նե­րը կա­րող են շր­ջա­դար­ձա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան կյան­քում: «Սի­րուն տղա» (համ էլ բարձ­րա­հա­սակ) Վիկ­տո­րը, սա­կայն, չգի­տես ին­չու, հա­մա­ռո­րեն լռում է: Չի ցան­կա­նում լույս սփ­ռել այն հար­ցի վրա, թե ի­րա­կա­նում ով է Փա­շի­նյա­նը: Ինչ­պե՞ս և ին­չու՞ 2018-ին ապ­րիլ-մա­յի­սյան հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո իշ­խա­նու­թյու­նը թավ­շյա ե­ղա­նա­կով «հան­ձն­վեց» մե­կին, ո­րը 2017-ին պատ­գա­վոր, 2018-ի մա­յի­սին վար­չա­պետ է դար­ձել հենց 2012-ին «պե­տա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծու­թյան» ար­դյուն­քում պատ­գա­մա­վոր նշա­նակ­ված Մա­րու­քյա­նի գլ­խա­վո­րած և ՀՀԿ-ա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­հան­գով 2017-ին ստեղծ­ված «Ելք» դա­շին­քով ու հա­մա­նուն խմ­բակ­ցու­թյամբ։
Պա­րոն Դալ­լա­քյան, ար­դյո՞ք քա­րե­րը հա­վա­քե­լու ժա­մա­նա­կը չէ:
Հի­շենք կարևոր մի ման­րա­մասն ևս. ԱԺ նախ­կին խոս­նակ, ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Գա­լուստ Սա­հա­կյա­նը 2018-ի ապ­րի­լին լրագ­րող­նե­րի հար­ցին. «Բա դուք (ի­մա` ՀՀԿ-ն-խմբ.) Վիկ­տոր Դալ­լա­քյա­նի՞ն չէիք պաշտ­պա­նում», պա­տաս­խա­նեց. «Ի մի­ջի այ­լոց, ե­թե ես խո­սե­լու լի­նեի, պի­տի ա­սեի՝ այն ժա­մա­նակ, երբ Մա­րու­քյա­նը ԱԺ էր գա­լիս, գո­վում էր ՀՀԿ-ին, որ ա­մեն ինչ լավ է»։ Այ­նու­հետև հա­վե­լեց` «Իսկ նրան ո՞վ է ընտ­րել, հան­րա­պե­տա­կան­նե­րը՝ մենք»։ Փաս­տո­րեն, Գա­լուստ Սա­հա­կյա­նը կա­մա թե ա­կա­մա բա­ցա­հայ­տեց, որ Մա­րու­քյանն ի­րենց «դրա­ծոն» է։
Հայտ­նի հե­ռուս­տա­դե­բատ­նե­րի Ծա­ռու­կյան-Մա­րու­քյան սեն­սա­ցիոն բա­ցա­հայ­տում­նե­րի ու մեր­կա­ցում­նե­րի ըն­թաց­քում, երբ հս­տակ մե­ղադ­րանք­ներ էին հն­չում «պե­տա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծու­թյան» մա­սին, «բա­նա­վե­ճին» ներ­կա էր և Փա­շի­նյա­նը (այն ժա­մա­նակ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար): Նա հա­մա­ռո­րեն լռում էր։ Մինչ­դեռ, ՀՀ վար­չա­պե­տի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րը քա­ղա­քա­կան ա­ռու­մով պետք է գնա­հա­տա­կան տար 2017-ի «Ելք» դա­շին­քի նա­խընտ­րա­կան ցու­ցա­կը գլ­խա­վո­րած իր ըն­կե­րոջ՝ Մա­րու­քյա­նի հաս­ցեին հն­չած ծան­րա­գույն մե­ղադ­րանք­նե­րին։ Իսկ այդ հե­ռուս­տա­բա­նա­վե­ճի ա­վար­տից հե­տո պար­տա­վոր էր իր ան­մի­ջա­կան են­թա­կա­ներ` ՀՀ ոս­տի­կա­նա­պետ Վա­լե­րի Օ­սի­պյա­նին և ԱԱԾ ղե­կա­վար Ար­թուր Վա­նե­ցյա­նին հանձ­նա­րա­րել, ցու­ցում տալ կամ հոր­դո­րել, որ­պես­զի նրանք հա­մար­ժեք քայ­լեր ձեռ­նար­կեն եր­կու «կլա­սիկ» պատ­գա­մա­վոր­նե­րի «կլա­սիկ» երկ­խո­սու­թյան ըն­թաց­քում հն­չեց­րած «կլա­սիկ» ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք­նե­րի վե­րա­բե­րյալ։
Բայց… Փա­շի­նյա­նը լռեց: ՈՒ­րիշ ի՞նչ ա­ներ: Ո՞նց ա­սեր` փռե՛ք աս­ֆալտ­նե­րին կամ` ծե­փե՛ք պա­տե­րին, երբ հենց Մա­րու­քյանն էր գլ­խա­վո­րել ՀՀԿ-ա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­հան­գով 2017-ին ստեղծ­ված «Ելք» դա­շին­քը, ո­րի ցու­ցա­կի 3-րդ հո­րի­զո­նա­կա­նում մաշ­տո­ցյան տա­ռե­րով գր­ված էր` Նի­կոլ Վո­վա­յի Փա­շի­նյան: Շնոր­հիվ ո­րի էլ 2017-ի ապ­րի­լին դար­ձավ ԱԺ պատ­գա­մա­վոր: Ա­վե­լին` նույն խմ­բակ­ցու­թյան ա­ռա­ջադր­մամբ և օ­ժան­դա­կու­թյամբ էլ 2018-ի մա­յի­սին դար­ձավ վար­չա­պետ։ Դար­ձավ ու եր­կի­րը հասց­րեց այս օ­րին:
Այժմ ա­մե­նա­կարևո­րի՝ ժա­մա­նա­կին Մա­րու­քյա­նին տր­ված կեղծ տե­ղե­կան­քի մա­սին։ Հասա­րակ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է` ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զը, ՀՔԾ ղե­կա­վա­րը, ՀՀ ոս­տի­կա­նա­պե­տը, ԱԱԾ ղե­կա­վա­րը հա­մա­տեղ ու­ժե­րով պար­տա­վոր են լու­ծել պար­զու­նակ խն­դի­րը. քա­ղա­քա­ցի­նե­րի՝ ՀՀ տա­րածք մուտ­քի և ել­քի մա­սին տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ո­րը տե­ղա­կայ­ված է սահ­մա­նա­յին է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գում, նշ­ված է՝ Մա­րու­քյա­նը (ծն­ված 13.01.1981 թ.) ու­նե­ցել է 4 անձ­նա­գիր՝ AC0312755, AH0545912, AK0506783, AD005526 (դի­վա­նա­գի­տա­կան անձ­նա­գիր)։ AH0545912 անձ­նագ­րով Մա­րու­քյա­նը Հա­յաս­տա­նից մեկ­նել է՝ ելք է ու­նե­ցել (դա փաս­տաթղ­թի տեր­մինն է) Երևա­նի «Զվարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նից՝ 13.06.2009 թ. ժա­մը՝ 05։00։41-ին, իսկ ԱՄՆ-ում ձեռք բեր­ված նոր AK0506783 անձ­նագ­րով Հա­յաս­տան է վե­րա­դար­ձել (մուտք) Երևա­նի «Զվարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նով 30.06.2010-ին, ժ. 07։09։35-ին՝ ինք­նա­թի­ռի 965 չվեր­թով»։ Այս­պի­սով Մա­րու­քյա­նը 2009-ի հու­նի­սի 13-ից մինչև 2010-ի հու­նի­սի 30-ը Հա­յաս­տա­նից մշ­տա­պես բա­ցա­կա­յել է 1 տա­րի 17 օր, սա­կայն 2012-ի ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Վա­նա­ձո­րի թիվ 30 ընտ­րա­տա­րած­քում պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու հա­մար իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­հան­գով ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը նրան տվել է կեղծ տե­ղե­կանք, թե իբր վեր­ջին 5 տա­րում նա մշ­տա­պես բնակ­վել է Հա­յաս­տա­նում։ ՀՀ-ում վեր­ջին 5 տա­րում մշ­տա­պես բնակ­վե­լու, այդ թվում՝ Հա­յաս­տա­նից դուրս 6 ա­միս և ա­վե­լի ժամ­կե­տով ա­նընդ­մեջ բնակ­վե­լու հիմ­քե­րը, հան­գա­մանք­նե­րը և փաս­տե­րը ստու­գում է ՀՀ ոս­տի­կա­նու­թյան անձ­նագ­րա­յին և վի­զա­նե­րի վար­չու­թյու­նը, երբ ան­ձը ներ­կա­յաց­նում է դի­մում պատ­գա­մա­վո­րի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու վե­րա­բե­րյալ։ Այդ դեպ­քում ՀՀ ոս­տի­կա­նու­թյան վե­րո­հի­շյալ վար­չու­թյու­նը, սահ­ման­ված կար­գով, այդ ան­ձի մա­սին անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն­ներ է ձեռք բե­րում ԱԱԾ սահ­մա­նա­յին է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գից, որ­տեղ զե­տեղ­ված է քա­ղա­քա­ցի­նե­րի՝ ՀՀ տա­րածք մուտ­քի և ել­քի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը։ Հետևա­բար ա­ռա­ջադր­ված խնդ­րի լուծ­ման ա­ռաջ­նա­յին «դափ­նին» վե­րա­պահ­ված է գոր­ծող վար­չա­պե­տին են­թա­կա ԱԱԾ-ին։ Իսկ ԱԱԾ-ից ստաց­ված վե­րո­հի­շյալ տե­ղե­կատ­վու­թյան հի­ման վրա՝ օ­րեն­քով և այլ ի­րա­վա­կան ակ­տով սահ­ման­ված կար­գով ԱԱԾ-ի հետ ի­րա­կա­նաց­ված փոխ­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը «ան­ձին» տրա­մադ­րել է տե­ղե­կանք վեր­ջին 5 տա­րում ՀՀ-ում մշ­տա­պես բնակ­վե­լու մա­սին։ Այ­սինքն, վե­րը ա­ռա­ջադր­ված պար­զու­նակ խնդ­րի լուծ­ման հա­ջորդ հաս­ցեա­տե­րը վար­չա­պե­տի մյուս են­թա­կա ոս­տի­կա­նու­թյունն է։ Այս­պի­սով ԱԱԾ-ն և ոս­տի­կա­նու­թյու­նը օ­րեն­քի ու­ժով պար­տա­վոր են պար­զել, թե ո՛վ է ՀՀԿ-ա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­հան­գով կեղծ տե­ղե­կանք ստա­ցած և այդ հիմ­քով 2012-ին ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Վա­նա­ձո­րի թիվ 30 ընտ­րա­տա­րած­քում նույն իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից պատ­գա­մա­վոր նշա­նակ­ված ան­ձը։ Այս պար­զու­նակ խնդ­րի լու­ծու­մը, թերևս, անհ­նար էր նա­խորդ իշ­խա­նու­թյան օ­րոք։ Բայց ին­չու՞ հար­ցը չի լուծ­վում թավ­շյա ու «նոր» Հա­յաս­տա­նում: ՈՒ՞մ են ձեռն­տու վա­նա­ձո­րյան «պե­տա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծու­թյան» (ա­վե­լորդ ան­գամ հի­շեց­նենք` «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թի 2016 թ. սեպ­տեմ­բե­րի 30-ի հրա­պա­րակ­ման վեր­նա­գիրն է-խմբ.) կոծ­կումն ու պար­տա­կու­մը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Հ. Գ. Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ կանդ­րա­դառ­նանք Էդ­մոն Մա­րու­քյա­նի «խիստ ընդդի­մա­դիր» ե­լույթ­նե­րին: Հի­շեց­նե­լու նպա­տա­կով` ո՞վ էր նա հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ:

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao