ReAnimania 2019
 

Նա­խընտ­րա­կան ինտ­րի­գը նոր ե­րանգ­ներ է ստա­նում

Նա­խընտ­րա­կան ինտ­րի­գը նոր ե­րանգ­ներ է ստա­նում
11.10.2019 | 01:23
Ար­ցա­խի նա­խա­գա­հի և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի շուրջ եր­կար ժա­մա­նակ ձևա­վոր­վող ինտ­րի­գը սկ­սում է նոր ե­րանգ­ներ ձեռք բե­րել։ Դրան, ի­հար­կե, նպաս­տե­ցին բա­ռա­ցիո­րեն այս օ­րե­րին տե­ղի ու­նե­ցած եր­կու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նի ո­րո­շու­մը նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վե­լու մա­սին և վա­ղուց այդ կար­գա­վի­ճա­կում ի­րեն դիր­քա­վո­րած գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի աղմ­կա­հա­րույց հայտ­նի հար­ցազ­րույ­ցը։ Իսկ հի­շա­տակ­ված ինտ­րի­գը հիմ­նա­կա­նում նրա­նում է, որ ար­դեն եր­կար ժա­մա­նակ թե՛ հա­յաս­տա­նյան և թե՛ար­ցա­խյան շա­հագր­գիռ շր­ջա­նակ­նե­րը փոր­ձում էին կռա­հել՝ ի վեր­ջո, ով է այն թեկ­նա­ծուն, ո­րին «դոբ­րո» պետք է տան նոր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը և ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Գո­նե մինչ վեր­ջերս այդ հար­ցի շուրջ կար­ծես թե քա­ղա­քա­կան և վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում յու­րա­հա­տուկ կոն­սեն­սուս էր ձևա­վոր­վել հօ­գուտ Ար­ցա­խի նախ­կին վար­չա­պետ, հե­տա­գա­յում պետ­նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, ա­ռա­վել ևս որ վեր­ջինս երբևէ չի թաքց­րել իր ան­վե­րա­պահ հա­մակ­րան­քը թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան և նրա ա­ռաջ­նոր­դի նկատ­մամբ։ Ընդ ո­րում, հա­մակ­րան­քը կար­ծես թե փո­խա­դարձ էր։
Սա­կայն վեր­ջին շր­ջա­նում կար­ծես ո­րո­շա­կի տրանս­ֆոր­մա­ցիա­ներ են նկատ­վում Ար­ցա­խում կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րում նա­խա­գա­հի թեկ­նա­ծուի հա­վակ­նորդ­նե­րի նկատ­մամբ նա­խա­պատ­վու­թյուն­նե­րի շուրջ: Ե­թե, ինչ­պես ար­դեն նշել ենք, ոչ հե­ռու ան­ցյա­լում գրե­թե միան­շա­նակ ակ­նարկ­վում էր Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նկատ­մամբ պաշ­տո­նա­կան Երևա­նի հա­մե­մա­տա­բար բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քը, ա­պա այժմ ՀՀ վար­չա­պե­տի քա­ղա­քա­կան թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու պատ­գա­մա­վոր­նե­րը ան­դր­կու­լի­սյան խու­սակ­ցու­թյուն­նե­րում գրե­թե միա­հա­մուռ նկա­տում են, որ ՀՀ ղե­կա­վա­րու­թյունն ըն­դա­մենն ակն­կա­լում է ազ­նիվ պայ­քար ի­րենց գնա­հա­տա­կա­նով հիմ­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և Մա­սիս Մա­յի­լյա­նի միջև: Եվ այս պա­րա­գա­յում միևնույն է, թե ում կընտ­րի ար­ցախ­ցին:
Ընդ ո­րում, հա­տուկ նշ­վում է՝ ա­մե­նից կարևորն այն է, որ այս­պես կոչ­ված օ­դիոզ գե­նե­րալ­նե­րը՝ Սամ­վել Բա­բա­յա­նը և Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը, փաս­տա­ցի խա­ղից դուրս են թողն­վում: Միևնույն ժա­մա­նակ պետք է նկա­տենք, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռայժմ որևէ կերպ չեն ցու­ցադ­րում ի­րենց հե­տաք­րք­րու­թյու­նը որևէ թեկ­նա­ծուի հան­դեպ, մաս­նա­վո­րա­պես Մա­սիս Մա­յի­լյա­նի պա­րա­գա­յում, թեև վա­ղուց էր խոս­վում, որ առն­վազն իշ­խա­նու­թյան մի հատ­վա­ծը հենց նրան է տես­նում Ար­ցա­խի ա­պա­գա ղե­կա­վար։ ՈՒ թեև, ինչ­պես նշե­ցինք, ար­տաք­նա­պես պահ­պան­վում է չե­զո­քու­թյուն, այ­նուա­մե­նայ­նիվ, հայտ­նի է, որ կա­պը Ար­ցա­խի արտ­գործ­նա­խա­րա­րի և ՀՀ գոր­ծող վեր­նա­խա­վի միջև ա­պա­հով­վում է ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նի մի­ջո­ցով: Ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի պնդ­մամբ` դժ­վար թե Մա­սիս Մա­յի­լյա­նը նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու վերջ­նա­կան ո­րո­շում ըն­դու­ներ՝ ա­ռանց հա­մա­ձայ­նեց­նե­լու ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ինչ­պես նաև Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյան կող­մից հա­մա­պա­տաս­խան ազ­դակ­ներ չս­տա­նա­լու դեպ­քում: Ընդ ո­րում, ա­վե­լի հա­վա­նա­կան է հա­մար­վում, որ Մա­սիս Մա­յի­լյա­նը հան­դես կգա ոչ թե որ­պես ա­ռան­ձին քա­ղա­քա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ, այլ որ­պես հնա­րա­վո­րինս մեծ՝ պայ­մա­նա­կան կոա­լի­ցիա­յի միաս­նա­կան, այ­սինքն՝ ժո­ղովր­դա­կան նա­խա­ձեռ­նու­թյան թեկ­նա­ծու: Սա են­թադ­րում է, որ այս հա­վակ­նոր­դին կա­րող են ա­ջակ­ցել ինչ­պես նախ­կին իշ­խա­նա­կան կոա­լի­ցիա­յի ան­դամ կու­սակ­ցու­թյուն­նե­րը, այն­պես էլ ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ա­ջակ­ցու­թյուն ու­նե­ցող ո­րոշ քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան կա­ռույց­ներ ու գոր­ծիչ­ներ:
Կաս­կա­ծից վեր է, որ Մ. Մա­յի­լյա­նի «վերջ­նա­կան ո­րոշ­ման» փաս­տը եր­կուս­տեք կոմպ­րո­մա­տա­յին բա­վա­կա­նին սուր պայ­քա­րի մեկ­նարկ է տա­լու: Պա­տա­հա­կան չէ, որ հա­յաս­տա­նյան մա­մու­լում ար­դեն իսկ աս­պա­րեզ է գց­վել Մա­յի­լյա­նի «սո­րո­սա­կան» լի­նե­լու վար­կա­ծը: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պա­րա­գա­յում մա­մու­լում հայ­տն­վեց ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում, այս­պես կոչ­ված, «ջախ­ջա­խիչ հաղ­թա­նա­կի ա­ռաս­պե­լի» կեղծ լի­նե­լու մա­սին հրա­պա­րա­կու­մը: Կաս­կա­ծից վեր է, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կներ­կա­յաց­վի որ­պես «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» պա­րագ­լուխ­նե­րից մե­կը, օ­լի­գարխ և այլն: Ռե­սուր­սա­յին ա­ռու­մով մինչ այժմ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը մե­նաշ­նորհ ու­ներ հա­յաս­տա­նյան մե­դիա­դաշ­տում: Այժմ ի­րա­վի­ճա­կը կա­րող է զգա­լիո­րեն փոխ­վել, քա­նի որ ակն­կալ­վում է, որ Մ. Մա­յի­լյա­նի օգ­տին և միա­ժա­մա­նակ ընդ­դեմ Ա. Հա­րու­թյու­նյա­նի հրա­հան­գա­վոր­ված կամ ինք­նու­րույն կսկ­սի աշ­խա­տել նաև նոր Հա­յաս­տա­նի քա­րոզ­չա­կան մե­քե­նան (հիմ­նա­կա­նում ոչ պաշ­տո­նա­կան ԶԼՄ-նե­րը՝ նե­րա­ռյալ սո­րո­սա­կան):
Եր­րորդ թեկ­նա­ծուն, որ ար­դեն հայ­տա­րա­րել է նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին իր մաս­նակ­ցու­թյան մա­սին, գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն է, ո­րը, ըստ էու­թյան, իր նա­խընտ­րա­կան ար­շա­վը կա­ռու­ցում է ա­մե­նա­ռա­դի­կալ ընդ­դի­մա­դիր դիր­քե­րից։ ՈՒ ա­մե­նա­պա­րա­դոք­սալն այն է, որ նա ար­մա­տա­կան ընդ­դի­մա­դիր կեց­վածք է ըն­դու­նել ոչ թե Ար­ցա­խի, այլ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ։ Այ­սինքն՝ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել Ար­ցա­խի ընտ­րա­զանգ­վա­ծի այն ձայ­նե­րը, ո­րոնք ռա­դի­կալ ընդ­դի­մա­դիր են Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, նրանց վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, այդ թվում նաև՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։ Ի­հար­կե, այժմ դժ­վար է գնա­հա­տել, թե Ար­ցա­խում քա­նի տո­կոս է կազ­մում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին ար­մա­տա­պես դեմ տրա­մադր­ված ընտ­րող­նե­րի թի­վը, սա­կայն հիմ­նա­կա­նում «շնոր­հիվ» Նի­կոլ Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ընդ ո­րում շատ դեպ­քե­րում ան­կա­րե­լի է հաս­կա­նալ՝ մի­տում­նա­վոր, թե զուտ սխա­լից ել­նե­լով, ՀՀ վար­չա­պե­տը Ար­ցա­խում դա­վա­դիր­նե­րի մա­սին և հա­ման­ման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ու կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով կա­րո­ղա­ցել է ար­ցախ­ցի­նե­րի մի զգա­լի հատ­վա­ծի հա­նել իր, կա­մա թե ա­կա­մա՝ նաև Հա­յաս­տա­նի դեմ։ Մյուս կող­մից, Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը փոր­ձում է հա­մախմ­բել նաև այն հատ­վա­ծին, ո­րը դեմ է, որ­պես­զի Ար­ցա­խը դառ­նա Հա­յաս­տա­նի մարզ։ Այս հա­մա­տեքս­տում Բա­լա­սա­նյա­նը նույ­նիսկ ի­րեն թույլ է տվել կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես, ով­քեր Ար­ցա­խը ՀՀ մարզ են հա­մա­րում, թող ոտք չդ­նեն Ար­ցա­խի հո­ղի վրա։
Նա­խընտ­րա­կան ար­շավ­նե­րը, որ­պես կա­նոն, աչ­քի են ընկ­նում սուր, էքս­ցենտ­րիկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, և մինչև ընտ­րար­շա­վի ա­վար­տը Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն այս մար­տա­վա­րու­թյանն էլ կա­պա­վի­նի, հռե­տո­րա­բա­նու­թյունն է՛լ ա­վե­լի կոշտ կդառ­նա, դրա ա­պա­ցույցն են նրա վեր­ջին հար­ցազ­րույց­նե­րը, որ­տեղ գե­նե­րա­լը մե­ղադ­րում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին «Սաս­նա ծռեր» ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը հո­վա­նա­վո­րե­լու հա­մար։ Բա­լա­սա­նյա­նի խոս­քում ան­գամ սպառ­նա­լիք կա, որ այս ան­գամ այլևս չեն նե­րե­լու «Սաս­նա ծռե­րին» ու ոչն­չաց­նե­լու են ֆի­զի­կա­պես։
Ի­հար­կե, ա­մե­նաան­ցան­կա­լին այն է, որ Ար­ցա­խում նա­խընտ­րա­կան ար­շավն ըն­թա­նա «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ» կամ «Ար­ցա­խը մա՞րզ է, թե՞ ան­կախ պե­տու­թյուն» եր­կընտ­րանք պար­տադ­րող սցե­նա­րով։ Սա ար­հես­տա­կան օ­րա­կարգ է և շատ վտան­գա­վոր, ո­րը կա­րող է ու­նե­նալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, ան­գամ հա­յա­պահ­պան ռիս­կեր։ Նա­խընտ­րե­լի է, որ­պես­զի ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին նա­խոր­դող ար­շավն ըն­թա­նա Ար­ցա­խի ծրագ­րե­րի, Հա­յաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կա­րի շուրջ քն­նար­կում­նե­րի հա­մա­տեքս­տում։ Լո­կալ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը չպետք է վե­րած­վի ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան։ Ընդ ո­րում, պա­րա­դոքսն այն է, որ դա վե­րած­վում է Հա­յաս­տա­նից ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան։ Սա ար­հես­տա­կան թե­մա է, խիստ վտան­գա­վոր, և կա­րող է պա­ռակ­տում մտց­նել հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի միջև, ին­չը կա­րող է նաև ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի պատ­ճառ դառ­նալ։
Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում նշ­մար­վող մր­ցա­վազ­քի այս ֆո­նին երևա­նյան փոր­ձա­գի­տա­կան և վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում ար­դիա­կան են դար­ձել քն­նար­կում­նե­րը, թե նա­խա­գա­հի ա­մե­նա­հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րից որ մե­կը կա­րող է ըն­դու­նե­լի հա­մա­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ «Ղա­րա­բա­ղի հիմ­նա­հար­ցի լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ար­ցա­խի, և՛ Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար» թե­զը: Միևնույն ժա­մա­նակ ՀՀ վար­չա­պե­տը չի թաքց­նում այն, որ Ար­ցա­խի ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րի շնոր­հիվ Ստե­փա­նա­կեր­տում ձեռք կբե­րի ա­վե­լի կոմ­ֆոր­տա­յին գոր­ծըն­կեր­ներ: Այս ա­ռու­մով փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նում հար­ցեր են ա­ռա­ջա­ցել, թե որ­քա­նով Ար­ցա­խի նա­խա­գա­հի ա­մե­նա­հա­վա­նա­կան թեկ­նա­ծու­նե­րը կհա­մա­պա­տաս­խա­նեն Ն. Փա­շի­նյա­նի «գոր­ծըն­կե­րա­յին ստան­դարտ­նե­րին»:
Սրանք, թերևս, կարևոր հար­ցադ­րում­ներ են, քա­նի որ եր­կար ժա­մա­նակ է, ինչ մա­մու­լում, նաև ար­տա­սահ­մա­նյան, տե­ղե­կու­թյուն­ներ կա­յին, որ «ՀՀ վար­չա­պե­տը պատ­րաստ է փոխ­զի­ջում­նե­րի, սա­կայն նրան խան­գա­րում են նախ­կին­ներն ու Ար­ցա­խի ան­զի­ջում տրա­մադր­ված ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տան»:
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao