ReAnimania 2019
 

Բա­նա­կը` ինչ­պես որ կա

Բա­նա­կը` ինչ­պես որ կա
11.10.2019 | 01:32
«Շատ լավն ա, ա­ռաջ ու­զած-չու­զած մի տե­սա­կի ճաշ էր ու վերջ, ու­րիշ չկար, ստիպ­ված պետք է ու­տեիր։ Հի­մա ընտ­րու­թյուն կա՝ փլավ­ներն էլ են եր­կու տե­սակ, ա­պուր­ներն էլ, սա­լաթ­ներն էլ, դա­ժը հյու­թե­րը»,- այս­պես մեզ հետ զրույ­ցում, մե­կը մյու­սին ընդ­հա­տե­լով, ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը ո­րա­կե­ցին զին­վո­րա­կան ճա­շա­րա­նում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րը։
Վեր­ջին 4 ամ­սում շատ է խոս­վում բա­նա­կի ճա­շա­րան­նե­րում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին, ին­չին ո­րո­շե­ցինք ծա­նո­թա­նալ տե­ղում։ Ինչ խոսք, ո­րա­կյալ և հա­մեղ խո­հա­նո­ցը բա­նա­կի հա­մար ոչ պա­կաս կարևոր ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի։ Իջևա­նի զո­րա­մա­սում ժա­մը 14։00-ին ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մե­կը մյու­սի հետևից խրոխտ եր­գով մո­տե­ցան ճա­շա­րա­նին։ Այս ինք­նա­տիպ «ճա­շա­րա­նա­յին» եր­թը ի­րա­կա­նաց­վում է օ­րը 3 ան­գամ։ Մեր այ­ցե­լած օ­րը ճա­շա­ցան­կում մա­կա­րո­նով և հնդ­կա­ձա­վա­րով փլավ­ներ էին, հա­վի կոտ­լետ­ներ և հա­վի լան­գետ­ներ, իսկ ա­ռա­ջի­նը՝ լո­բով ա­պուր և բորշչ։ Հյու­թե­րի ընտ­րու­թյուն ևս կար՝ տո­մա­տի, բա­լի և խն­ձո­րի։ Մեզ հա­ջող­վեց մի պահ «զին­վոր» զգալ և ճա­շել նրանց հետ միա­սին։ Խոր­տիկ­նե­րը հա­մեղ էին, բայց մեր զին­վոր­նե­րի հետ ճա­շե­լու հա­ճույքն ու հպար­տու­թյան զգա­ցու­մը ա­վե­լի մեծ էին։ Սա­կայն, քա­նի որ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի օ­րը չի սկս­վում և ա­վարտ­վում զո­րա­մա­սա­յին ճա­շա­րան­նե­րում, մենք ո­րո­շե­ցինք հաս­կա­նալ` ին­չո՞վ է զբաղ­վում զին­վո­րը պա­րապ­մունք­նե­րից դուրս։
Նախ` դա հաս­կա­նա­լու հա­մար ու­սում­նա­սի­րե­ցինք զո­րա­նոց­նե­րը։ Այս­տեղ տի­րում էր կար­գու­կա­նոն և կար­գա­պա­հա­կան մաք­րու­թյուն` զին­վոր­նե­րի պա­հա­րան­նե­րից, մինչև մահ­ճա­կալ­նե­րի հար­դա­րանք։ Զո­րա­նոց­նե­րում «Հա­վերժ զին­վոր» խո­րագ­րով հե­րո­սի ան­կյու­նը մի ա­ռանձ­նա­կի խոր­հուրդ ու­ներ։ Զո­րա­մա­սի ձեռք­բե­րում­նե­րի և խն­դիր­նե­րի մա­սին պատ­մող ամ­սա­թեր­թը փակց­ված էր յու­րա­քան­չյուր զո­րա­նո­ցում։ Այս­տեղ կար­գա­վոր­ված էին նաև կեն­ցա­ղա­յին հար­ցե­րը՝ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յո­ղը չի կա­րող ծնո­ղին բո­ղո­քել, որ լվացք ա­նե­լու, չո­րաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նի։ Մենք խնդ­րե­ցինք աշ­խա­տեց­նել լվաց­քի մե­քե­նա­նե­րը, իսկ չո­րա­նոց­նե­րում զին­ծա­ռա­յող­նե­րի ձեռ­քով լվա­ցած և փռած շո­րե­րը ինք­նին փաստ էին։ Մի խոս­քով Իջևա­նի զո­րա­մա­սում ստեղծ­ված են ար­ժա­նա­պա­տիվ ծա­ռա­յու­թյան բո­լոր պայ­ման­նե­րը։ Սա­կայն այս զո­րա­մա­սի էս­թե­տի­կա­կան տես­քը գցում է քա­ղա­քա­յին ճա­նա­պար­հը, ո­րը մո­տե­նում է զո­րա­մա­սին։ Տա­րօ­րի­նակ է, բայց տե­ղի իշ­խա­նու­թյուն­նե­րը մի քա­նի տա­րի է չեն մտա­հոգ­վել ճա­նա­պար­հը կար­գի բե­րե­լու հար­ցով։ Ին­չու՞ ենք վս­տա­հա­բար ա­սում` չեն մտա­հոգ­վել, ո­րով­հետև մի քա­նի տա­րի է այս ճա­նա­պար­հի պատ­կե­րը նույնն է։ Ինչևէ, մեր խն­դիրն այ­սօր բա­ցա­հայ­տելն էր, թե ինչ­պես է ծա­ռա­յում ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յո­ղը. ինչ­պես ա­սում են, ի­րա­վի­ճա­կը ճիշտ հաս­կա­նա­լու հա­մար պետք է խո­սել հենց ի­րենց՝ զին­վոր­նե­րի հետ։ Բնա­կա­նա­բար, մեզ հե­տաք­րք­րեց, թե, ըստ ի­րենց, ո՞րն է ա­մե­նա­մեծ խն­դի­րը։
«Ա­զա­տու­թյուն չկա»,- նշե­ցին ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը։ Մենք փոր­ձե­ցինք հաս­կա­նալ` ի՞նչ նկա­տի ու­նեն։ «Դե, մենք սո­վո­րել ենք որ ժա­մին ու­զենք վեր կե­նանք, իսկ այս­տեղ ա­մեն ինչ պի­տի ա­նենք ի­րանց ու­զած ժա­մին, բան կա, որ չես էլ ու­զում ա­նես, բայց պետք ա ա­նես»,- պար­զա­բա­նե­ցին նրանք։ Ի­հար­կե մի կող­մից լավ է, որ զին­վո­րը բո­ղո­քում է այս տի­պի ա­զա­տու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նից, ու­րեմն ա­մեն ինչ այդ­քան էլ վատ չէ, մյուս կող­մից մտա­հոգ­վե­լու տե­ղիք է տա­լիս։ Հա­մա­ձայ­նեք, որ 18 տա­րե­կան ե­րի­տա­սարդ­նե­րի մեջ դեռ ման­կուց պետք է սեր­ման­վեր, որ բա­նա­կը իր կա­նոն­ներն ու­նի։ Գու­ցե այս հար­ցում գործ ու­նեն ա­նե­լու ոչ միայն դպ­րոց­նե­րը, այլև կարևոր է ըն­տա­նի­քի դաս­տիա­րա­կու­թյու­նը։ Որ­քան բարձր լի­նի այդ գի­տակ­ցու­թյու­նը, այն­քան ա­պա­հով կլի­նի զին­վո­րի ծա­ռա­յու­թյու­նը։
Ի դեպ, զին­վո­րի անվ­տանգ ծա­ռա­յու­թյու­նը մե­ծա­պես պայ­մա­նա­վոր­ված է հրա­մա­նա­տա­րա­կան ինս­տի­տու­տի նկատ­մամբ վս­տա­հու­թյամբ։ Դրա հա­մար մենք խնդ­րե­ցինք, որ­պես­զի ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը 10-բա­լա­նոց սանդ­ղա­կով գնա­հա­տեն ի­րենց վս­տա­հու­թյան աս­տի­ճա­նը հրա­մա­նա­տա­րու­թյան նկատ­մամբ, նրանք տվե­ցին 7-9 բալ։ Մենք զին­վոր­նե­րի հետ զրու­ցե­ցինք ա­ռանց հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­կա­յու­թյան, և մեր նկա­տառ­մա­նը, թե` կա­րող եք ա­զատ խո­սել, ա­նուն-ազ­գա­նուն չենք նշե­լու, նրանք ա­սա­ցին. «Մենք ինչ մտա­ծում ենք, ա­սում ենք, վա­խե­նա­լու բան չու­նենք։ Ուղ­ղա­կի լավ կլի­նի, որ մի քա­նի օ­րենք­ներ փոխ­վեն, օ­րի­նակ, միայն ծնո­ղի, հա­րա­զատ քրոջ, եղ­բոր, տա­տի­կի և պա­պի­կի մահ­վան կամ ծանր հի­վան­դու­թյան դեպ­քում է, որ թույլ են տա­լիս մեզ գնալ տուն, իսկ, ա­սենք քե­ռու, մո­րաք­րոջ ծանր հի­վան­դու­թյան կամ մահ­վան դեպ­քե­րում թույլ չեն տա­լիս։ Բա տենց ո՞նց կլի­նի»։
«ԶԻՆ­ՎՈՐ­ՆԵ­ՐԻ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՐԱԾ ՀԱՐ­ՑԸ ՄԵԶ ԵՎՍ ՄՏԱ­ՀՈ­ԳՈՒՄ Է»
Մեր ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը լուրջ խն­դիր բարձ­րաց­րին, ին­չը մենք չէինք կա­րող ան­տե­սել, հատ­կա­պես նկա­տի ու­նե­նա­լով մեր ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյու­նը։ Սրա­նից ել­նե­լով այս և այլ հար­ցե­րի շուրջ մեր գոր­ծուղ­ման ա­վար­տին զրու­ցե­ցինք բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, փոխ­գն­դա­պետ ՆՎԵՐ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։
-Պա­րոն փոխ­գն­դա­պետ, պարզ է, որ Դուք ա­ռաջ­նորդ­վում եք հաս­տատ­ված կր­թա­կան ծրագ­րե­րով և գոր­ծող օ­րենք­նե­րով, սա­կայն մի տե­ղում հա­վաք­ված հա­րյու­րա­վոր զին­վոր­նե­րի սո­ցիա­լա­կան շեր­տե­րը, հո­գե­բա­նու­թյու­նը տար­բեր են լի­նում։ Դուք, որ­պես բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, հնա­րա­վո­րու­թյուն ու­նե՞ք ոչ ստան­դարտ մո­տե­ցում­ներ կի­րա­ռե­լու` փոր­ձե­լով հաս­կա­նալ զին­վո­րին։ Օ­րի­նակ, զին­վոր­նե­րը ճիշտ չեն հա­մա­րում, որ գոր­ծող օ­րեն­քի հա­մա­ձայն, ի­րենք ի­րա­վունք չու­նեն ներ­կա գտն­վե­լու ի­րենց շատ մտե­րիմ ազ­գա­կա­նի մահ­վան ա­րա­րո­ղու­թյա­նը, ին­չը նրանց հա­մար հո­գե­բա­նա­կան խն­դիր է։
-Ա­յո, ճիշտ նկա­տե­ցիք։ Բա­նա­կը տար­բեր սո­ցիա­լա­կան շեր­տեր ներ­կա­յաց­նող, տար­բեր մտա­ծո­ղու­թյուն ու­նե­ցող ե­րի­տա­սարդ­նե­րի հա­վա­քա­տե­ղի է, և մենք պար­տա­վոր ենք հաշ­վի նս­տել դրա հետ։ Մեր զին­վո­րի­նե­րի բարձ­րաց­րած հար­ցը մեզ ևս մտա­հո­գում է, մենք հաս­կա­նում ենք նրանց հո­գե­վի­ճա­կը։ Միևնույն ժա­մա­նակ չպետք է մո­ռա­նալ, որ բա­նա­կը ու­նի իր օ­րենք­նե­րը, և այ­սօր դրանք այդ­պի­սին են։ Սա գի­տակ­ցե­լու հետ մեկ­տեղ, նման դեպ­քե­րում մենք հա­տուկ աշ­խա­տանք ենք տա­նում զին­վո­րի հետ, որ խել­քին փչա­ծը չա­նի, չընկ­նի քրեա­կան պատ­մու­թյան մեջ։ Լի­նում են դեպ­քեր, որ ան­մի­ջա­պես կապ­վում և հրա­վի­րում ենք ծնող­նե­րին, փոր­ձում միա­սին լու­ծել խն­դի­րը։ Լի­նում են դեպ­քեր, երբ զին­վո­րին ա­զա­տում ենք դիր­քեր գնա­լու պար­տա­կա­նու­թյու­նից` տես­նե­լով նրա նյար­դա­հո­գե­կան ան­կա­յուն վի­ճա­կը։ Բա­նա­կում շատ կարևոր են սպա-զին­վոր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, գլ­խա­վո­րը փո­խա­դարձ վս­տա­հու­թյունն է։ Երբ այդ վս­տա­հու­թյու­նը ձևա­վոր­ված է, բարձր է լի­նում նաև զին­վո­րա­կան կո­լեկ­տի­վի կար­գա­պա­հու­թյու­նը։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, զին­վոր­նե­րի քա­նի՞ տո­կոսն է կար­գա­պահ։
- Կա­րող եմ ա­սել, որ 80-90 %-ը կար­գա­պահ է։ Սա­կայն ինչ­պես ա­սում են, վատ օ­րի­նա­կը վա­րա­կիչ է, և այդ վատ օ­րի­նակ­նե­րը կան­խե­լու հա­մար մենք ա­նընդ­հատ ան­հա­տա­կան աշ­խա­տանք ենք տա­նում յու­րա­քան­չյուր զին­վո­րի հետ, փոր­ձում նա­խա­պես կան­խել չմ­տած­ված քայ­լե­րը։ Կան զին­վոր­ներ, որ դժ­վար են հար­մար­վում զին­վո­րա­կան կար­գու­կա­նո­նին, այդ դեպ­քե­րում մենք զրու­ցում ենք նրանց հետ, բա­ցատ­րում, փոր­ձում հաս­կաց­նել, որ ի­րենք եր­կու տա­րի այս ի­րա­կա­նու­թյան մեջ պետք է ապ­րեն։ Վեր­ջա­պես, նրանք նաև մեր ե­րե­խա­ներն են և երբ ա­ռա­ջին ան­գամ մտ­նում են զո­րա­մաս, մենք փոր­ձում ենք ջեր­մո­րեն նրանց ըն­դու­նել։ Ա­սեմ, որ զո­րա­մաս ա­ռա­ջին ան­գամ ոտք դրած զին­վո­րին ձեռ­քով ող­ջու­նում է դի­մա­վոր­ման խմ­բի սպան՝ ներ­կա­յաց­նե­լով զո­րա­մա­սը, իսկ հրա­մա­նա­տա­րը ան­ձամբ զան­գում է ծնո­ղին և տե­ղե­կաց­նում, որ իր որ­դին ա­պա­հով տեղ է հա­սել։ Գի­տե՞ք, զին­ծա­ռա­յու­թյան դաս­տիա­րա­կու­թյու­նը, ըստ իս, պետք է լավ հիմ­քե­րի վրա դր­վի դեռ ման­կա­պար­տե­զից, դպ­րո­ցից, և բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը զո­րա­մա­սին կցագր­ված տա­րա­ծաշր­ջա­նի կր­թօ­ջախ­նե­րի հետ։ Մեր գոր­ծում կարևոր է մար­դուն չմո­տե­նալ որ­պես ա­ռար­կա­յի, մենք փոր­ձում ենք հաս­կա­նալ զին­վո­րի գի­տակ­ցու­թյու­նը, զգա­ցա­կան աշ­խար­հը, կամ­քը, մտա­ծո­ղու­թյու­նը, պար­զել նրա ու­նա­կու­թյուն­նե­րը և նպա­տա­կաուղղ­ված ու հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք տա­նել, նրա մեջ ձևա­վո­րել բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան, մար­տա­կան ու մաս­նա­գի­տա­կան հատ­կա­նիշ­ներ, ըստ դրա հնա­րա­վո­րինս բարձ­րաց­նել նրա օգ­տա­կա­րու­թյան գոր­ծա­կի­ցը` ներգ­րա­վե­լով տար­բեր ծրագ­րե­րում։
-Բա­ցի զին­վո­րա­կան դա­սե­րից, ի՞նչ ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում զո­րա­մա­սում։
-Մեզ հա­մար ա­ռաջ­նա­յի­նը ռազ­մա­կան տար­բեր ծրագ­րերն են, ո­րոնք բարձ­րաց­նում են մեր զին­վոր­նե­րի մար­տա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու գի­տե­լիք­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է այլ ծրագ­րե­րին, Դուք նկա­տե­ցիք, որ զո­րա­մա­սում գոր­ծում է մեծ մար­զա­դաշտ։ Այս­տեղ պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­վում են տար­բեր սպոր­տա­յին մր­ցույթ­ներ։ Մեր զո­րա­մա­սը ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նի նաև մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին և ստեղ­ծա­գոր­ծա­կան ծրագ­րե­րում, ար­ժա­նա­ցել ենք բարձր գնա­հա­տա­կան­նե­րի։ Օ­րի­նակ, այս տա­րի նկա­րիչ-քան­դա­կա­գործ­նե­րի հա­մա­բա­նա­կա­յին մր­ցույ­թի ժա­մա­նակ մեր զին­վոր­նե­րը «Քան­դակ» ան­վա­նա­կար­գում զբա­ղեց­րել են՝ 1-ին, իսկ «Կտավ» ան­վա­նա­կար­գում՝ 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րը։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao