ReAnimania 2019
 

Եկավ ու­րիշ ժա­մա­նակ...

Եկավ ու­րիշ ժա­մա­նակ...
11.10.2019 | 01:42

Հրա­պա­րա­կա­խոս, լրագ­րող ԱՍՊ­ՐԱՄ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆՆ Ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին պար­բե­րա­բար ե­ղել է Ար­ցա­խում, գրա­ռել պատ­մու­թյուն­ներ կա­մա­վո­րա­կան մար­տիկ­նե­րի, պա­տե­րազ­մի խրա­մատ­նե­րում ձևա­վոր­վող հա­յոց բա­նա­կի, ա­վեր­ված շե­նե­րը նո­րո­գող ան­կոտ­րում ար­ցախ­ցի­նե­րի մա­սին: Գե­ղար­վես­տա­կան-վա­վե­րագ­րա­կան հրա­պա­րա­կում­նե­րով հան­դես է ե­կել Հա­յաս­տա­նի, սփյուռ­քի թեր­թե­րում, ամ­սագ­րե­րում: 1997-2015 թթ. Ասպ­րամ Ծա­ռու­կյա­նը ծա­ռա­յել է ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի աշ­խա­տա­կազ­մի հրա­տա­րակ­չա­կան բաժ­նում: Խմ­բագ­րել է ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի, փոխ­նա­խա­րար­նե­րի հրա­ման­նե­րը, պաշ­տո­նա­կան գրու­թյուն­նե­րը, բա­նա­կին անհ­րա­ժեշտ ու­սում­նա­կան ձեռ­նարկ­ներ, կա­նո­նա­կար­գեր, ծա­ռա­յու­թյա­նը զու­գըն­թաց գրա­ռել է կա­մա­վո­րա­կան մար­տիկ­նե­րի, բա­նա­կի բարձ­րաս­տի­ճան սպա­նե­րի, ժո­ղովր­դի ծո­ցից ե­լած պարզ, հա­սա­րակ մարդ­կանց հու­շերն սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի մա­սին, որ ե­րա­զում էր հա­յոց բա­րե­բեր ա­շուն­նե­րի մա­սին:

1999 թ. ամ­ռան վեր­ջին օրն էր: Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան շեն­քի շուրջ­բո­լոր այ­գի­նե­րում խա­ղո­ղի վա­զե­րը խեղ­ճա­ցել-խամ­րել էին, ջրի ու սի­րո պա­կաս կար, օ­դում՝ ա­նո­րոշ տագ­նապ: Այդ օրն ինձ հա­մա­կած ապ­րում­նե­րից ծն­վե­ցին այս տո­ղե­րը.
ԱՄ­ՌԱՆ ՎԵՐ­ՋԻՆ ՕՐ
Այն­քան տագ­նապ կա քո մեջ
ՈՒ ան­հայտ սպա­սում,
Ինձ մի լքիր, օ­գոս­տոս,
Ո՜Ւր ես շտա­պում:
Ա՛խ, խա­ղո­ղը խակ է դեռ,
Մայր վազն է հոգ­նած,
Թե ինձ մնա, կու­զեմ, որ
Եր­բեք չգ­նաս...
Ա­մառ, մնա հո­գուս մեջ
Քո այ­րող տա­պով,
Պաղ աչ­քե­րից ամ­բո­խի
Հո­գիս է խռով..
Ա­մառ, միակ սի­րե­լիս,
Ո՜Ւր ես շտա­պում,
Բա­րու­րիր ինձ տաք շն­չով,
Ապ­րել եմ ու­զում...
Հոկ­տեմ­բե­րի 27։ Ժա­մը 17-ն անց 45 րո­պե։ Աշ­խա­տան­քա­յին օրն ա­վարտ­վեց: Դուրս ե­լանք ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան շեն­քից, կի­սա­ձայն օր­վա նո­րու­թյուն­նե­րից էինք խո­սում՝ սպա­սե­լով մեզ Երևան տա­նող ավ­տո­բուս­նե­րին: Հան­կարծ... կի­սաշ­շունջ տա­րած­վեց գույ­ժը. «Կրա­կոց­ներ Ազ­գա­յին ժո­ղո­վում, Վազ­գե­նը վի­րա­վոր է, չէ՛, ա­սում են սպան­վել է, չէ՛, չէ՛, վի­րա­վոր է, ա­սում են՝ Դե­միր­ճյանն էլ է......»: Ոչ ոք չէր ու­զում հա­վա­տալ, ա­սես գո­ռում էին ո՞վ է ա­սո­ղը, խփե՛լ բե­րա­նին, բայց ար­դեն դի­վա­յին շշն­ջո­ցը հա­զա­րա­ձայն­վել, տա­րած­վում էր դե­պի խա­ղո­ղի այ­գի­նե­րը, կտոր-կտոր սև ամ­պե­րի պես պա­տում եր­կին­քը:
...Թաղ­ման թա­փո­րը բարձ­րա­նում էր դե­պի Ե­ռաբ­լուր: Վշ­տի տակ կարծ­րա­ցած կաս­կա­ծանք կար, ան­հաս­ցե ա­տե­լու­թյուն, բազ­մա­տեսք տագ­նապ: Հա­յացքս հան­կարծ մեխ­վեց ին­ձա­նից ա­ռաջ քայ­լող ոչ բարձ­րա­հա­սակ տղա­մար­դու ծոծ­րա­կին, գլ­խին, որ ե­ռան­կյան ձև ու­ներ, ու չգի­տես ին­չու, դրա­նից մար­մինս պա­տած դողն ա­վե­լի սաստ­կա­ցավ: Երևի ու­րիշ­ներն էլ էին իմ հո­գե­վի­ճա­կում, հա­յացք­նե­րը հա­ծում էին շուր­ջը, ա­պա ա­ներևու­թա­նում ուր որ, ա­սես ա­մեն ոք թաքց­նե­լու իր բա­ժինն ու­ներ, ո­րից ու­զում էր հե­ռա­նալ, ա­զատ­վել... Երբ ար­դեն շիր­մա­թումբն ա­վար­տուն տեսք ա­ռավ, ու մեր՝ ՊՆ-ի հատ­կա­պես մի­ջին սպա­յա­կազ­մի կող­մից ջեր­մո­րեն սիր­ված նա­խա­րա­րը՝ մեր Վազ­գե­նը, որ միշտ յու­րա­քան­չյու­րիս հա­մար մի ու­րույն բա­րի ժպիտ ու զրն­գուն խոսք ու­ներ, լուռ, ա­նօգ­նա­կան մնաց հո­ղի տակ, իսկ մենք մո­տե­ցող գի­շեր­վա մեջ թող­նե­լով նրան մե­նակ՝ փախ­չող քայ­լե­րով ի­ջանք Ե­ռաբ­լուրն ի վար: Ա­ռա­ջի­նը հե­ռա­ցան պաշ­տո­նյա­նե­րը՝ ա­ռա­ջին ու երկ­րորդ կար­գի կարևոր­նե­րը, հե­տո ու­րիշ­ներ, ո­րոնց կարևո­րու­թյան աս­տի­ճա­նը դժ­վար էր գու­շա­կել, ու վեր­ջում միայն փոք­րիկ մի խումբ որ­բա­ցած ա­զա­տա­մար­տիկ­ներ մնա­ցին գլ­խի­կոր կանգ­նած սի­րե­լի Վազ­գե­նի շիր­մի առջև: Նրանք էին, որ միշտ պատ­րաստ էին ե­ղել ի­րենց Վազ­գե­նի հրա­մա­նին, նրա կո­չով գնա­ցել մա­հին ըն­դա­ռաջ: Որ­բա­ցած ծխում էին ու լռում: Իսկ ես քիչ հե­ռու ծա­ռի ստ­վե­րում «թաքն­ված», օ­տար հա­յացք­նե­րից հե­ռու, ա­զա­տու­թյուն էի տվել ար­ցունք­նե­րիս: Ար­տաս­վում էի ինձ հա­մար, ժո­ղովր­դի հա­մար, արևա­ծաղ­կի սեր­մեր վա­ճա­ռող այն ծեր կնոջ հա­մար, որ վեր­ջերս ու­րախ ժպ­տա­լով ա­սել էր ինձ. «Հա­վա­տում եմ, որ մեր կյան­քը լա­վա­նա­լու է»:
Երբ մթն­շաղն սկ­սեց թանձ­րա­նալ, դա­վա­դիր մթից ա­հով հա­մակ­ված՝ ե­րե­խա­յի լե­ղա­պա­տառ քայ­լե­րով ի­ջա ցած՝ դե­պի ճա­նա­պար­հը, որն այլևս Վազ­գե­նի ե­րա­զած բա­րե­բեր ա­շուն­նե­րի ե­զերք չէր տա­նում... Երբ հա­սա Ե­ռաբ­լու­րին մեր­ձա­կա թա­ղա­մա­սում գտն­վող իմ բնա­կա­րա­նը, որ­պես­զի թո­թա­փեմ ու­սե­րիս կառ­չած դա­վա­դիր շուն­չը, շտա­պով վա­ռե­ցի տան բո­լոր լույ­սե­րը, միաց­րի հե­ռուս­տա­ցույ­ցը, ու հենց այդ պա­հին լսե­ցի. «Աստ­ված մե­ռավ, տի­րեց խա­վա­րը»: Քա­րա­ցա. ար­դյոք կա՞ր ա­նի­մա­նա­լի մի կապ ռու­սա­կան RTR ա­լի­քով ցու­ցադր­վող հնդ­կա­ցի­նե­րի մա­սին ֆիլ­մի ա­վար­տին հն­չած ա­ռեղծ­վա­ծա­յին այդ նա­խա­դա­սու­թյան ու Ե­ռաբ­լու­րի միջև... Չգի­տեմ, բայց հա­ջորդ օ­րը ես առ­ճա­կատ­վե­ցի մի ի­րո­ղու­թյան, որ հու­շում էր խա­վա­րին առ­նչ­վող վտանգ­նե­րի մա­սին. երբ եր­թու­ղա­յին ավ­տո­բու­սից իջ­նե­լիս զոհ­վա­ծի հայ­րը ցույց տվեց անվ­ճար երթևե­կու­թյան վկա­յա­կա­նը, վա­րոր­դը նրա հետևից ար­հա­մար­հան­քով գո­ռաց. «Զզ­վեց­րի՜ք զոհ­վա­ծի ձեր թղ­թե­րով...»։ Եվ ես հաս­կա­ցա, որ մեր կյան­քում ան­դարձ կո­րավ սր­բա­զան մի ի­մաստ, որ «հայ­րե­նա­սի­րու­թյուն» բառն այլևս չի ո­գեշն­չում, որ Վազ­գեն չկա... Ե­թե լի­ներ, ա­նազ­նիվ, ըն­չա­քաղց, հո­գի­նե­րում հայ­րե­նիք չու­նե­ցող, ի­րենց ընտ­րյալ հա­մա­րող, բայց խրա­մատ գնա­լու ա­հից մկան ծա­կը հա­զար ոս­կով գնող ո­գե­զուրկ մար­դիկ չէին հան­դգ­նի ար­հա­մար­հել կա­մա­վո­րա­կան մար­տի­կի ծնո­ղին ու քա­մահ­րան­քով նա­յել ա­նաշ­խա­տանք մնա­ցած տղա­նե­րին, ո­րոնք ա­ներ­կյուղ կանգ­նե­ցին թուր­քի գն­դա­կի առջև: Ե­կել էր ու­րիշ ժա­մա­նակ... Եվ գա­լու՞ էր մե­կը, թե­կուզ չսափր­ված ու կոշտ, ինչ­պես չճա­նա­չող­նե­րը բնո­րո­շում էին Վազ­գե­նին, որ փա­կեր մեր ի­րա­կա­նու­թյուն սո­ղոս­կող տագ­նապ­նե­րի ճամ­փան ու ա­սեր՝ վա՜յ նրա մո­րը, որ կհան­դգ­նի մեր սահ­մանն անց­նել, և որ՝ գա­լու են բա­րե­բեր ա­շուն­ներ, ու հաղ­թա­նա­կած այս երկ­րում զոհ­վա­ծի ե­րե­խան ապ­րե­լու է ար­ժա­նա­պա­տիվ կյան­քով։
Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao