Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի և քրդերի միջև

Թրամփը պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի և քրդերի միջև
11.10.2019 | 12:06

Տասնյակ մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ լքել են իրենց տները Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելուց հետո։ ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ են ընթանում Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ պատրաստ է «միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև»: Թվիթերում նա գրել է, որ երեք տարբերակ կա՝ հազարավոր զինվորականների ուղարկել և հաղթել ռազմական ուժով, Թուրքիայի դեմ կոշտ ֆինանսական ու այլ պատժամիջոցներ կիրառել, կամ էլ փորձել միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփն ասել է՝ հույս ունի, որ կարող է ընտրել երրորդ տարբերակը և ավելացրել է, որ ԱՄՆ-ը հնարավոր է ֆինանսական խիստ պատժամիջոցների կամ այլ միջոցներ կիրառելու տարբերակն ընտրի։

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ