Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Յենս Ստոլտենբերգը մեկնում է Թուրքիա

Յենս Ստոլտենբերգը մեկնում է Թուրքիա
11.10.2019 | 12:07

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր մեկնում է Ստամբուլ։ Չորեքշաբթի օրը նա Հռոմում էր, հինգշաբթի մեկնել է Աթենք, այսօր Ստամբուլում պետք է բանակցի Թուրքիայի ղեկավարների հետ։ Առանցքային թեման Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հարձակումն է։ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ զրույցում նա խոսել է «Խաղաղության աղբյուր» անվամբ թուրքերի գործողության մասին։ «Թուրքիան ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր դաշնակիցն է և ունի Սիրիայի վերաբերյալ անվտանգության լուրջ մտահոգություններ։ Թուրքիան ենթարկվել է հրեշավոր ահաբեկչական գրոհների, ապաստան է տվել սիրիացի միլիոնավոր փախստականների։ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու մասին։ Շատ կարևոր է խուսափել այնպիսի ակցիաներից, որոնք կարող են ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, սրել լարվածությունն ու ավելի շատ մարդկային տառապանք առաջացնել», - ասել է Ստոլտենբերգը։


Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Անկարայում հավատարմագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպաններին և տեղեկություններ է փոխանցել «Խաղաղության աղբյուր» օպերացիայի մասին։
«Գործողությունն իրականացվում է բոլոր միջազգային օրենքներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին համապատասխան», - Թվիթերում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա փոխանցմամբ, Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն էլ է պատշաճ խողովակներով տեղեկացրել գործողության մասին։ Յենս Ստոլտենբերգի փոխանցմամբ, թուրքերն օպերացիայի ընթացքում պետք է խոհեմ և չափավոր լինեն։ «Հուսով եմ, որ Թուրքիան զսպվածություն կդրսևորի և բոլոր ակցիաները Հյուսիսային Սիրիայում կլինեն համարժեք և հավասարակշռված։ Մենք չպետք է վտանգենք նվաճումները, որոնք ձեռք ենք բերել մեր ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, որովհետև «Իսլամական պետություն»-ը տակավին մեծագույն սպառնալիք է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և մեր բոլոր երկրների համար։ Ուրբաթ օրը ես այս հարցերը Ստամբուլում քննարկելու եմ նախագահ Էրդողանի հետ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ