ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ նիստից

Ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ նիստից
11.10.2019 | 12:12

«Ժողովուրդը» գրում է․««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստի մանրամասներն իմանալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննել են քառօրյայի մասնակից, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, մեր աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ երեկ քննվողը Նիազյանն է եղել: Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին: Զինվորին, ըստ մեր լուրերի, հարցրել են` այդ օրը բանակը զենք ունեցե՞լ է, անհրաժեշտ սնունդով ապահովված եղե՞լ են, հրամկազմը պատրաստ եղե՞լ է, զինվորների քաջությունը բավարարե՞լ է մարտին մասնակցել: Մինչև այսօր բոլոր քննվողներն, ըստ մեր լուրերի, հաստատել են, որ ամենի ինչ նորմալ է եղել, և հանաձնաժողովը չի կարողանում գտնել թերացումների կծիկը: Ի դեպ, հանձնաժողովականները միմյանց խոստացել են նիստից «ուտեչկաներ» չանել»:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ