Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առաջարկվում է վերանայել նախկին նախագահների ու դեսպանների պետական կարգավիճակը

Առաջարկվում է վերանայել նախկին նախագահների ու դեսպանների պետական կարգավիճակը
11.10.2019 | 12:14

«Փաստը» գրում է. «Իշխանափոխությունից հետո հաճախ են առաջ քաշվում նախկիններին անխտիր «պատասխանատվության ենթարկելու», «ունեզրկելու», «գույքը պետականացնելու» և նմանօրինակ այլ գաղափարներ, որոնք գեներացվում են հասարակական կարծիքի ձևավորման մեջ։ Օրերս էլ «Փաստ» թերթին մի ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել. պարզվում է՝ իշխանության շարքերում մի քանիսը հանդես են եկել առաջարկությամբ, որ անհրաժեշտ է վերանայել նախկին նախագահների ու դեսպանների պետական կարգավիճակի հարցը։ Առաջարկվում է նախկին նախագահներին չտրամադրել պետական պահպանությունով վերապահված անվտանգություն, պետական միջոցներով սպասարկվող առանձնատուն ու ծառայողական մեքենա, նրանց և նախկին դեսպաններին զրկել բոլոր արտոնություններից։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս թեման միանշանակ չի ընդունվել իշխանական վերնախավի կողմից՝ գոնե այս պահի դրությամբ դա գնահատելով անհեթեթ ու վտանգավոր նախաձեռնություն: Այդուամենայնիվ, դա չի խանգարել տարբեր «խողովակներով» հանրության շրջանում «սլիվներ» նետել՝ այդ գաղափարի հետ աստիճանաբար մարդկանց «հաշտեցնելու» նպատակով:


Ավելին, վերջերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկի միջոցով նույնիսկ կոչ էր հնչել «կոչումնազրկել» նախկին երեք նախագահներին: Բուն ձևակերպումն ինքնին իրավաբանորեն պարզապես զավեշտալի է, սակայն իմաստն, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ գաղափարը ոմանք փորձում են տարածել»:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ