Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը դիմել է Սիրիայի խաղաղ բնակիչներին

«Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը դիմել է Սիրիայի խաղաղ բնակիչներին
11.10.2019 | 12:17

«Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը, որը մարտական գործողություններ է անցկացնում Սիրիայի կառավարության դեմ և աջակցում է թուրքական բանակին, երեկ քրդական Էլ Յաբսե գյուղում է եղել՝ տեղեկացնում է En Son Haber կայքը: Խմբավորման անդամները վստահեցրել են խաղաղ բնակիչներին, որ իրենք «կմաքրեն տարածաշրջանն ահաբեկիչներից, և խաղաղ բնակչությունը կշարունակի անվտանգ ապրել»: Խմբավորման ջոկատներից մեկի ղեկավարը ասել է. «Հանգիստ եղեք: Մենք ձեր ընտանիքն ու ձեր ժողովուրդն ենք: Մենք այստեղ ենք, որ պաշտպանենք ձեզ: Որպես սիրիացի ժողովուրդ՝ մենք թույլ չենք տա մեր պետության կառույցում լինի անջատողական ահաբեկչական կազմակերպություն: Հավատը պատկանում է Աստծուն, իսկ հայրենիքը՝ բոլորիս: Խնդրում եմ ձեզ աղոթել մեզ համար»:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ