«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զելենսկին 14 ժամ պատասխանել է լրագրողների հարցերին

Զելենսկին 14 ժամ պատասխանել է լրագրողների հարցերին
11.10.2019 | 12:17

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին պաշտոնական մամուլի ասուլիսը, որը կայացել է հոկտեմբերի 10-ին, 14 ժամ է տևել և ուղիղ հեռարձակվել է ուկրաինական լրատվամիջոցներով: Նախագահը պատասխանել է ավելի քան 500 հարցի առավոտյան 10.00-ից մինչև հաջորդ օրը՝ 00.10-ը: Զելենսկիի հանդիպումը լրագրողների հետ կայացել է «Kyiv Food Market»-ում: Նախագահն ասել է, որ առաջինն ինքն է զանգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, ու դա Դոնբասում հակամարտության լուծման առաջին քայլլն է: Նա ընդգծել է, որ ցանկանում է վերջ դնել պատերազմին: «Բոլոր զանգերը ես եմ կատարում, թագն իմ գլխից չի ընկնում և փառք Աստծո, որ ես թագ չունեմ», - ասել է Զելենսկին:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ