ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Սիրիան չի բանակցելու «դավաճան քրդերի» հետ

Սիրիան չի բանակցելու «դավաճան քրդերի» հետ
11.10.2019 | 12:18

Դամասկոսը քրդերի հետ չի բանակցելու, քանի որ վերջիններս «դավաճանել են երկիրը» և Թուրքիային առիթ տվել խախտելու Սիրիայի ինքնիշխանությունը՝ ասել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը: «Մենք չենք համաձայնվի ոչ մի երկխոսության ու բանակցությունների նրանց հետ, ովքեր օտար ուժերի պատանդն են: Սիրիայի տարածքում հարթակ չկա Վաշինգտոնի գործակալների համար», – ասել է նա:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ