Խաղաղության Նոբելյան մրցանակը 2019-ին շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալիին՝ հարևան Էրիթրեայի հետ հակամարտությունը կարգավորելու համար՝ Օսլոյում հայտարարեց Նոբելյան հանձնաժողովը: 2018-ի ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո Աբի Ահմեդ Ալին ազատ էր արձակել քաղբանտարկյալներին և հաշտության պայմանագիր կնքել Էրիթրեայի հետ: