Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տասնյակ զոհեր՝ թուրքական բանակի գործողության հետևանքով

Տասնյակ զոհեր՝ թուրքական բանակի գործողության հետևանքով
11.10.2019 | 21:24

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունների երրորդ օրը հաղորդվում է, որ թուրքական զորամիավորումները վերահսկողության տակ են վերցրել սահմանամերձ սիրիական 7 գյուղեր: Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են մարտական գործողությունների շրջաններից: Զոհերի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Ըստ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ քրդամետ ուժերից 29 զինյալ է զոհվել և 10 քաղաքացիական անձ: 17 զոհ է տվել թուրքամետ «Սիրիայի ազգային բանակը»: Թուրքիան հայտնել է իր բանակի մեկ զինվորի զոհվելու և երեքի վիրավորվելու մասին: Զոհեր կան նաև Թուրքիայի տարածքում: Սիրիական կողմից կատարված ռմբակոծության հետևանքով սահմանամերձ թուրքական քաղաքում 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա՝ հայտնել են թուրք պաշտոնյաները:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ