Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բակո Սահակյան․ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց բանակցություններին նրա մասնակցության

Բակո Սահակյան․ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց բանակցություններին նրա մասնակցության
11.10.2019 | 21:25

«Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը՝ Ստեփանակերտում ելույթ ունենալով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը: «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովում ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի պետականաշինության տեսլականը և արտաքին քաղաքական հրամայականները, Սահակյանը ասել է․ «Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մեջ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, որ հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»: «Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի կարգավիճակի թե սահմանների առումով», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: Արցախի արտաքին քաղաքականության հիմքում, ըստ Սահակյանի, «շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները»:
«Արտաքին քաղաքական ասպարեզում Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը», - ասել է Արցախի նախագահը:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ