Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանը ԱՊՀ գագաթաժողովում կոշտ արձագանքեց Ալիևին

Փաշինյանը ԱՊՀ գագաթաժողովում կոշտ արձագանքեց Ալիևին
11.10.2019 | 21:25

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ շատ խիստ և սուր արձագանքեց Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը: Եթե անցած տարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՊՀ հավաքներն օգտագործում էին ոչ ֆորմալ շփման համար, այսօր Աշխաբադում Ադրբեջանի նախագահն առիթը բաց չթողեց Հայաստանի նախկին և ներկայիս իշխանություններին քննադատելու համար, ընդ որում՝ քննադատության թեման շատ զգայուն է Ռուսաստանի համար: Ալիևն իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, և այն այսօր էլ իր տեղում է: Սա Ադրբեջանի նախագահը «ցինիկ քայլ» անվանեց: Փաշինյանը կոշտ արձագանքեց Ալիևին: «Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նո՞ւյնպես ես եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուս շատ սպաների հետ 1918-ին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ», - ասաց Հայաստանի վարչապետը: Փաշինյանը Նժդեհին համեմատեց Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Սոլժենիցինի հետ. «Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այս ամենը որպես փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ