Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխաբադի գագաթնաժողովում ԱՊՀ Ռազմավարական տնտեսական համագործակցության հռչակագիր է ընդունվել

Աշխաբադի գագաթնաժողովում ԱՊՀ Ռազմավարական տնտեսական համագործակցության հռչակագիր է ընդունվել
11.10.2019 | 21:26

Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Արարողակարգային լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Նիստում ընդունվել է ԱՊՀ պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945-ի Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։
Նիստում որոշվել է 2020-ին ԱՊՀ-ում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանին և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այնտեղ:
Հայաստանի վարչապետը նաև մասնակցել է Թուրքմենստանի նախագահի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ