Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Շվեյցարիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Շվեյցարիա
11.10.2019 | 21:27

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա հայրապետական այցով կմեկնի Ժնև։ Շվեյցարիայի Կարմիր Խաչի նախագահ Թոմաս Հայնիգերի և Ժնևյան Կարմիր Խաչի նախագահ Մատտեո Պեդրացինիի հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Շվեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. հանդեսին, որն այս տարի անցկացվելու է «Պայծառացրեք մեր տարեցների կյանքը» նշանաբանով և հավաքագրված միջոցները նպատակաուղղելու է նաև Հայաստանում կարիքավոր տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին և զորակցությանը: Նորին Սրբությունը կհանդիսապետի նաև Ժնևի Ս. Հակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամյակի արարողությունները:


Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցելու են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ