Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չավուշօղլուն մեղադրում է

Չավուշօղլուն մեղադրում է
11.10.2019 | 21:28

ՆԱՏՕ-ի երկրները, որ դատապարտել են Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը, երկերեսանի են՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Թուրքիայում մամուլի ասուլիսի ժամանակ: «ՆԱՏՕ-ի որոշ երկրներ դատապարտող հայտարարություններ են արել: Ես դա չեմ հասկանում: Բոլորը գիտեն, որ PKK- ն (Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) և YPG- ը (Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժեր) մեկն են և նույնը: Բոլորն ասում են, որ մեր մտահոգությունն օրինական է: Այդ դեպքում նման մտահոգությունների պատճառների դեմ մեր պայքարի իրավունքն օրինական է: Դուք պաշտպանում եք մեր մտավախությունը, բայց մերժում գործողությունների մեր իրավունքը և նույնիսկ աջակցում եք ահաբեկիչներին: Դա երկերեսանիություն է», - ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ