Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկոն կոչ է արել համատեղ լուծել հակամարտությունները

Լուկաշենկոն կոչ է արել համատեղ լուծել հակամարտությունները
11.10.2019 | 21:29

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել համատեղ լուծել հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները: Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ նա ասել է. «Միասին ենք եղել, միասին ենք պատերազմել, իսկ տեսեք, թե ինչ է կատարվում այսօր հետխորհրդային տարածքում: Որքան նման կոնֆլիկտ կա... Ինչո՞ւ մենք չենք լուծում այդ հարցերը: Եթե մենք ինչ-որ բանի ունակ ենք, պետք է լուծենք այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծենք ազնիվ, արդար ճանապարհով»: «Պետք չէ ստեղծել իրավիճակ, երբ պետք է օգնության դիմել օվկիանոսից այն կողմ՝ «օգնեք մեզ լուծել այս խնդիրները»: Եկեք մենք լուծենք այդ խնդիրները և չստեղծենք նորերը»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ