Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄԱԿ-ի ԱԽ-ում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում հարցով հայտարարությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում հարցով հայտարարությունը
11.10.2019 | 21:30

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հոկտեմբերի 10-ին, դռնփակ նիստում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Նիստի ընթացքում տեսակետներն այնքան են տարբերվել, որ համատեղ հայտարարության հաստատումը դարձել է անհնար: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն հրաժարվել են ընդունել համատեղ հայտարարությունը: Նրանք համաձայն չեն եղել հայտարարության մեջ Թուրքիայի գործողություններին վերաբերող հատվածում տեղ գտած «դատապարտում» բառի հետ:


Նիստից հետո եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները տարածել են իրենց համատեղ հայտարարությունը, որում կոչ են արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները: ԱՄՆ-ը ավելի մեղմ դիրքորոշում է զբաղեցրել և սահմանափակվել է հայտարարությամբ, որ ԱՄՆ-ը չի աջակցում Թուրքիայի այս քայլին: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը հիշեցրել է, որ Վաշինգտոնը չի խրախուսել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերին անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ