Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան դեռ չի անցել անթույլատրելիի սահմանը

Թուրքիան դեռ չի անցել անթույլատրելիի սահմանը
11.10.2019 | 21:30

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, երբ թուրքական բանակն առանց ընտրելու թիրախները հարվածներ հասցնի խաղաղ բնակչությանը և փորձի էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում, սակայն այդպիսի գործողություններ Թուրքիայի կողմից Վաշինգտոնը դեռ չի նկատել՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:


«Խոսքն էթնիկ զտումների, առանց թիրախ ընտրելու՝ խաղաղ բնակչությանը հրետանային և ավիահարվածներ հասցնելու մասին է: Մենք հիմա հետևում ենք գործողություններին, և այդպիսի լուրջ օրինակներ չենք նկատել: Սակայն այս մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև թուրքական ուժերը դեռևս նշանակալիորեն առաջ չեն գնացել սահմանից, այնպես որ մենք գտնվում ենք վաղ շրջանում: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք այդքան շատ նախազգուշացումներ ենք անում, որովհետև անհանգստացած ենք առանց թիրախներ ընտրելու կրակոցներ արձակելու դեպքերից»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ