Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Յենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր այնքան չի տուժել ահաբեկչությունից, որքան Թուրքիան

Յենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր այնքան չի տուժել ահաբեկչությունից, որքան Թուրքիան
11.10.2019 | 21:31

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է En Son Haber-ը: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում:


Համատեղ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի «ամենաուժեղ երկրներից է»: «Թուրքիայի պես ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի տուժել մերձավորարևելյան ահաբեկչություններից»,- ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը: Չավուշօղլուն նշել է, որ «Սիրիայում ապաստան են տալիս ահաբեկիչներին, իսկ Թուրքիան շարունակելու է պայքարն ահաբեկչության դեմ»:
Ստոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակելու են աջակցել Թուրքիային «ահաբեկչության դեմ պայքարում»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեկ միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հյուսիսում գործող քրդական PYD/YPG ուժերի հարցում:
Յենս Ստոլտենբերգը հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահի հետ:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ