ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ովքեր են կողմ և ովքեր դեմ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանը

Ովքեր են կողմ և ովքեր դեմ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանը
11.10.2019 | 21:33

Բրիտանական The Independent պարբերականի թուրքական ծառայությունը ներկայացրել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային արձագանքները՝ պետություններին բաժանելով երկու խմբի՝ թուրքական գործողությանն աջակցողների և քննադատողների: Թուրքական ռազմական գործողությանը կողմ են Պակիստանը, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Հունգարիան, Կատարը և Իսպանիան: Հակառակ ճամբարում են և Թուրքիայի ռազմական գործողությունը քննադատում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Եգիպտոսը, Կանադան, Իտալիան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Հայաստանը։


ՀՀ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով հայտարարել է, որ կանգնած է Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ «Իսրայելը խիզախ քուրդ ժողովրդի կողքին է»:
Ռուսաստանը չեզոք դիրք է զբաղեցնում և չի միջամտելու կոնֆլիկտին:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ