Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՄ-ում անընդունելի են համարել Էրդողանի սպառնալիքները

ԵՄ-ում անընդունելի են համարել Էրդողանի սպառնալիքները
11.10.2019 | 21:35

Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են՝ Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է ԵՄ ներկայացուցիչը Լյուքսեմբուրգում հանրակցության 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ: «Դա օգտագործելը բացարձակապես անընդունելի է»,- ասել Է նա: Դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը շատ է օգնել Թուրքիային փախստականների հարցում: «Մենք արդեն տրամադրել ենք 90 տոկոս միջոցները 6 մլրդ դոլարից»,- հավելել Է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատել է Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարն սպառնացել Է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը:
«Էյ, Եվրամիություն, սթափվիր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, մեր գործը դյուրին է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ