Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանն ու Ալիևը երկու ժամ զրուցե՞լ են

Փաշինյանն ու Ալիևը երկու ժամ զրուցե՞լ են
11.10.2019 | 21:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են՝ հայտնում է Բաղրամյան 26-ի Տելեգրամի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Փաշինյանն ու Ալիևը զրուցել են ճաշի ժամանակ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, քննարկման թեման եղել է այսօր տեղի ունեցած միջադեպը, երբ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին կեղծ մեղադրանքներ ներկայացրեց և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» անվանեց, իսկ Փաշինյանը կտրուկ պատասխանեց Ալիևին՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին: Ակնհայտ է, որ կողմերը քննարկել են նաև ԼՂ հարցը:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ