Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը ԱՊՀ երկրներին իրական սպառնալիք է համարում Թուրքիայի հարձակման հետևանքով ԻՊ զինյալների հնարավոր փախուստը

Պուտինը ԱՊՀ երկրներին իրական սպառնալիք է համարում Թուրքիայի հարձակման հետևանքով ԻՊ զինյալների հնարավոր փախուստը
12.10.2019 | 18:07

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովում ասել է, թե Սիրիայում Թուրքիայի գործողությունը կարող է փախչելու հնարավորություն տալ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների զինյալներին, որոնք հիմա գտնվում են քրդերի վերահսկողության տակ ճամբարներում: Նա ասել է, թե զինյալները ուր ասես կարող են հեռանալ, և ընդգծել, որ «դա մեր բոլորի համար իրական սպառնալիք է»: Նա կոչ է արել մոբիլիզացնել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ուժերը նոր սպառնալիքը կանխելու համար:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ