Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են լարվածությունը մեղմելու հնարավորությունները

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են լարվածությունը մեղմելու հնարավորությունները
12.10.2019 | 18:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Ճաշի ընթացքում Ալիևն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված և տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, զրույց, որ հիմնականում նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին, լարվածությունը մեղմելու հնարավորություններին, առաջիկա քայլերին»,- ասել է Կարապետյանը:

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ