Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մաշալյանը աղոթում է

Մաշալյանը աղոթում է
12.10.2019 | 18:09

Պոլսո Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների առնչությամբ՝ հայտարարելով, թե աղոթում են օպերացիայի հաջողության և խաղաղության հաստատման համար: Թուրքիայի Հայոց պատրիարքարանը մշտապես ընդգծել է խաղաղության և բարօրության միջավայրում ապրելու կարևորությունը: «Մենք խորապես վշտացած ու մտահոգված ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում շարունակվող պատերազմի և քաոսի մթնոլորտի պատճառով: Ցավոք, խաղաղությունը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է հաստատվում: Աղոթում ենք, որպեսզի բարեհաջող ընթացք ունենա ահաբեկչությանը վերջ տալու և երկրի սահմանների անվտանգությունը ապահովելու նպատակով իրականացվող գործողությունը», - ասված է հայտարարության մեջ: Պոլսո Հայոց պատրիարքարանը նախկինում ևս նման հայտարարություններ է արել: 2018-ի հունվարին սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առիթով ևս պատրիարքարանը զորակցություն էր հայտնել թուրքական բանակին: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը բնական ու սպասելի է համարում հայտարարությունը, որ, թերևս, պետությանը հաճելի լինելու միտում ունի: Պատրիարքարանի հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ պատարագների ժամանակ մշտապես աղոթում են երկրի նախագահի և բանակի բարօրության համար. ՙԱղոթում ենք, որ «Խաղաղության ակունք» օպերացիան հասնի իր խաղաղարար նպատակներին և մեր զինվորները հաջողությամբ կատարելով իրենց առաքելությունը բարեհաջող տուն վերադառնան: Աստծուց խաղաղություն ենք խնդրում ահաբեկչության, բռնության և տեղահանության ենթարկված սիրիացի ժողովուրդի համար»: Հայտարարության մեջ խոսք չկա Սիրիայի հյուսիսում ապրող հայ բնակչության մասին: Բագրատ Էստուկյանի կարծիքով, այս հանգամանքը անտեսվում է՝ ելնելով պետական քարոզչության ընդհանուր տրամաբանությունից, թե ռազմական օպերացիայի հետևանքով խաղաղ բնակչությունը չի տուժում:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ