Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու

Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու
12.10.2019 | 18:11

«Ժամանակը» գրում է. «Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին:
Համագումարի ժամանակ կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու: Համագումարում կհաստատվի կուսակցության համամասնական ցուցակը: Արցախի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նախագահականի հետ միաժամանակ»:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ