Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ հաջողությունների են հասել իշխանականները Վենետիկում

Ի՞նչ հաջողությունների են հասել իշխանականները Վենետիկում
12.10.2019 | 18:42

«Ժողովուրդի» տեղեկություններով` իշխանականները Վենետիկ են մեկնել` հանձնաժողովի հետ բանակցելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը հօգուտ իշխանության լուծելու օրակարգով: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը` Ստամբուլի կոնվենցիան Հայաստանում վավերացնելու պայմանով: Ինչ հաջողություններ են ունեցել իշխանականները` դեռ կպարզվի: Մինչ այդ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդին» փոխանցեց` վարչապետ Փաշինյանի սեպտեմբերի 26-ի որոշումով է պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը գործուղվել Վենետիկի հանձնաժողով: Վենետիկցիների հետ գործարքի մասին լուրերն, ըստ Լ. Մարտիրոսյանի, իրականությանը չեն համապատասխանում. «Մտացածին են»: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, թե ինչ է կատարվում այս օրերին Բարձրագույն դատարանի պատերից ներս: Կընդունե՞ն վարույթ ԱԺ դիմումը` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: ՍԴ-ում ամենևին էլ տրամադրված չեն ընդունել ու ընթացք տալ այդ դիումին, նշում են, թե այն, ինչ ԱԺ-ն ուղարկել է ՍԴ, չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ կան որոշակի «պրոցեդուրային» խախտումներ: Բացի այդ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ դատավորների մի մասը համարում է, որ ԱԺ-ի ուղարկած այդ փաստաթուղթը կանոնակարգ-օրենքի խախտմամբ են ուղարկել բարձրագույն դատարան»:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ