Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ցոլակյանը ասում է՝ ոչ

Ցոլակյանը ասում է՝ ոչ
12.10.2019 | 18:45

«Հրապարակը» գրում է. «ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք ևս առաջիկայում հրաժարական կտաք։ «Չէ՛, չեմ տա», - ակնհայտ չուզելով՝ պատասխանեց նա: Իսկ փոշմանե՞լ եք, որ ՀՀԿ-ից անցում կատարեցիք «Իմ քայլ» իշխանական դաշտ։ «Չէ՛, չեմ փոշմանել»: ԱԱԾ-ում երկար տարիներ աշխատած պարոն Ցոլակյանն ինչպե՞ս է վերաբերվում օրենքին, որը նախատեսում է, որ 4 տարի Հայաստանում ապրած 25 տարեկան ցանկացած մեկը կարող է դառնալ ԱԱԾ ղեկավար։ Ցոլակյանը լռեց, թեև օրեր առաջ քննադատել էր այդ օրենքը։ Բա Սերժի վախտ էդպե՞ս էր՝ հա՛մ ակտիվ խոսում էիք, հա՛մ ազատ քննադատում։ «Ինչքան պետք է, խոսացել եմ՝ հերիք է»»:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ