Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել

«Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել
12.10.2019 | 18:45

«Հրապարակը» գրում է. «Երեկ մեզ էին ուղարկել մի ձեռագիր դիմում, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել՝ «ի շահ ժողովրդի»։ Գրության մեջ նշված էին անուն-ազգանուններ և ստորագրություններ, բայց փոքրիկ զննությունից, ապա ստորագրողների հետ զրույցներից պարզեցինք, որ այն կեղծ է։ Օրվա մեջ մի քանի այլ աղբյուրներից էլ ստացանք այդ թղթիկը։ Աղբյուրը պնդում էր, որ երկուշաբթի դիմումը հրապարակվելու է։ Հետո մեզ իշխանական աղբյուրից զգուշացրին, որ առաջիկայում նման «ուտեչկաներ» շատ են լինելու։ Իշխանությունների թիրախում այլևս լրատվամիջոցներն են, որոնց խփելու են «ֆեյք-նյուզերի» հողի վրա։ Եվ հիմա որոշ «մուտիլովշչիկներ» փորձում են «սարքել» լրատվամիջոցների գլխին, որ մամուլի դեմ քայլեր ձեռնարկելու միջավայր ձևավորեն ու գործի անցնեն»:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ