Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարեն Բեքարյան. Մեր գործողությունները պլանավորելիս պետք է հաշվի առնենք անվտանգային միջավայրում փոփոխությունները

Կարեն Բեքարյան. Մեր գործողությունները պլանավորելիս պետք է հաշվի առնենք անվտանգային միջավայրում փոփոխությունները
12.10.2019 | 18:46

Տարածաշրջանում իրավիճակը և անվտանգային դաշտը բավականին փխրուն է, և այդ ամենը տեղի է ունենում մեզից շատ քիչ հեռավորության վրա, ինչը պետք է հաշվի առնել մեր գործողությունները պլանավորելիս: «Տողերի արանքում» հաղորդաշարի եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությանը: «Մենք ունենք խնդիր մի կողմ դնելու մեր կեղծ օրակարգերը, հասկանալու, պատկերացնելու անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները և լինելու մաքսիմալ համարժեք», - նշում է վերլուծաբանը: «Բավականին դրական էր այն փաստը, որ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բավականին դրական էր փաստը, որ ՀՀ վարչապետը կառավարության նիստի բացմանն անդրադարձավ խնդրին: Բայց մենք միայն այսքանո՞վ պետք է սահմանափակվենք: Առաջինը, որ թվում է՝ արժեր իրականացնել, և գուցե դեռ ուշ չէ, այս օրակարգով Անվտանգության խորհրդի նիստ կյանքի կոչելն էր՝ ունենալով փակ քննարկում և ունենալով որոշակի գործողությունների ծրագիր՝ բխող Թուրքիայի կողմից իրականացվող գործողության սցենարային զարգացումներից: Մենք նման գործողություն առնվազն դեռ չենք իրականացրել», - նշում է Կարեն Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ Անվտանգության խորհրդի օրակարգի էական բաղկացուցիչ կարող է լինել միջազգային տարբեր կառույցներում քրդերի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողության մասին բարձրաձայնելու համար ռեսուրսների կոնսոլիդացիան: «Ո՞վ ավելին, քան Հայաստանն ունի և բարոյական իրավունք, և ընկալումներում այնպիսի պատրաստակամություն, որ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնի այս աննախադեպ իրավիճակը», - նշում է վերլուծաբանն՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պետք է կապիտալացվի ողջ ծավալով՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով փաստի վրա, թե ինչ է նշանակում ապակառուցողական Թուրքիա, ինչ է նշանակում Թուրքիա, որն ամեն պահի կարող է բերել անակնկալ, այդ թվում նաև ռազմական գործողությամբ, և ինչ է նշանակում, երբ այս երկիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում իր ողջ ծավալով կանգնած է Ադրբեջանի թիկունքին:


Անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողություններին՝ վերլուծաբանը նշում է, որ այն կարելի է դիտարկել որպես թեստ. «Անգամ գերհզոր տերության՝ ԱՄՆ-ի հովանին ունենալը քրդերի համար չլուծեց խնդիրը, և նրանք հայտնվեցին այն իրավիճակում, որում կան»: «Արևմտյան ողջ համայնքը չկարողացավ Թուրքիային բերել կառուցողական դաշտ, որպեսզի հայ-թուրքական գործընթացը չտապալվի, և սա նույնպես թեստ էր», - հիշեցնում է Կարեն Բեքարյանը: «Արտաքին քաղաքական կողմնորոշիչները փոխելու, վերանայելու հետևողական չլինելու որևէ գործողություն կարող է ունենալ աննկարագրելի մեծ արժեք և կարող է ուղղակիորեն հարված բերել՝ հարցականի տակ դնելով անգամ գոյության խնդիրներ: Այս պարագայում գործընկերների հետ հարաբերություններում կանխատեսելի լինելը, գործընկերների հետ կապերը զարգացնելը, ոչ թե տորպեդահարելը ստանում է մի ուրույն կարևորություն: Եվ ես կարծում եմ՝ այստեղ մտածելու տեղիք ունենք՝ հաշվի առնելով նաև, որ վերջին շրջանում բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու նույն հայ-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակին և դրա բարելավման, կարգավորման անհրաժեշտությանը», - նշում է Կարեն Բեքարյանը:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ