«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Մակրոնն ու Թրամփը խոսել են Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին

Մակրոնն ու Թրամփը խոսել են Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին
12.10.2019 | 18:47

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության հարցը՝ տեղեկացնում է Reuters-ը: «Ֆրանսիային և ԱՄՆ-ին անհանգստացնում է Սիրիայում տիրող իրավիճակը: Փարիզն ու Վաշինգտոնը մոտակա օրերին ակտիվորեն կբանակցեն»,- գրված է հայտարարությունում: Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է կանխել ԻՊ ահաբեկչական խմբավորման վերածնունդը տարածաշրջանում, պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ