«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մայք Պոմպեո. Իրանը պետք է արմատապես փոխի դիրքորոշումը

Մայք Պոմպեո. Իրանը պետք է արմատապես փոխի դիրքորոշումը
12.10.2019 | 18:48

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է. «ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր և սարքավորումներ է ուղարկում Սաուդյան Արաբիա ՝ իր պաշտպանական ներուժն ուժեղացնելու և իրանական ագրեսիան զսպելու գործում օգնելու համար: Իրանը պետք է արմատապես փոխի դիրքորոշումը և գործի որպես նորմալ պետություն: Հակառակ դեպքում կարող է հետևել, թե ինչպես է կործանվում իր տնտեսությունը»:


ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումներից հետո մտադիր է Սաուդյան Արաբիայում տեղակայել «Patriot» զենիթահրթիռային համակարգի երկու մարտկոց, THHAD համակարգ և 3000 զինծառայող:

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ