Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան հրակոծել է ԱՄՆ-ի դիրքերը Սիրիայում

Թուրքիան հրակոծել է ԱՄՆ-ի դիրքերը Սիրիայում
12.10.2019 | 18:49

Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատը հայտնվել է թուրք զինծառայողների հրակոծության ներքո Սիրիայի Քոբանի քաղաքի շրջանում, գրում է Newsweek-ը։
Սմերիկացի զինծառայողները դիտարկել են պատասխան կրակի հնարավորությունը՝ ինքնապաշտպանության նպատակով, սակայն թուրքական կողմի հրակոծությունից հետո հրաժարվել այդ նպատակից։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Անկարան պետք է տեղեկացված լիներ ամերիկյան զորակազմի դիրքերի մասին։ Պենտագոնը հաստատել է, որ Քոբանիի մատույցներում ամերիկացի զինծառայողները թուրքական դիրքերից հրակոծության են ենթարկվել, վիրավորներ չկան։ «ԱՄՆ դիտակետից շուրջ 1000 մետր հարավ-արևելք տեղակայված բլուրներից Սուրուչից հարավ մեր սահմանային կետերի ուղղությամբ ակնթարթային կրակ է բացվել։ Ինքնապաշտպանության նպատակներով հրակոծվել են ահաբեկիչների դիրքերը։ ԱՄՆ դիտակետի հրակոծության մասին ոչ մի խոսք չկա»,-ասվում է թուրք զինծառայողների հայտարարությունում։ Ամերիկացի զինծառայողների հաղորդումից հետո հրակոծությունը դադարեցվել է։

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ