Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մարզպետն Արագածոտնի համար աննախադեպ է համարում «Իմ քայլը» ներդրումային համաժողովը

Մարզպետն Արագածոտնի համար աննախադեպ է համարում «Իմ քայլը» ներդրումային համաժողովը
12.10.2019 | 18:49

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզի համար իր մասշտաբներով և նշանակությամբ աննախադեպ է համարում «Իմ քայլը» ներդրումային համաժողովը: Հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում նա ասաց. «Մենք այսօր ներկա ենք իր նշանակությամբ և ծավալով մեր մարզի համար մի աննախադեպ միջոցառման: Մեր մարզի տարածքը տատանվում է ծովի մակերևույթից 1000-ից 4000 և ավելի մետր բարձրության վրա, որը մեր մարզը գրավիչ է դարձնում, թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության, թե արդյունաբերության, և թե առհասարակ տնտեսության տարբեր ճյուղերի համար: Մարզում ունենք նաև ահռելի գիտական և կրթական պոտենցիալ, և այս ոլորտների հետ կապված ամեն օր դրանց նոր թափ և նոր շունչ հաղորդելու խնդիր ունենք: Այս նպատակին հասնելու համար պետք է տեսնել, թե ինչ է դրված դրա հիմքում, իսկ մեր այս նպատակի հիմքում դրված է անսահման սերն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ»,- ասաց Գևորգյանը:


Սասունիկ համայնքում «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայն» գինու գործարանում: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր: Համաժողովում կներկայացվեն 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ