Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Այս տարի կունենանք Հայաստանի պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը

Նիկոլ Փաշինյան. Այս տարի կունենանք Հայաստանի պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը
12.10.2019 | 18:51

Կենտրոնական բանկը 2019-ի առաջին 9 ամիսներին իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում, ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ կարձանագրվի միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը՝ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք մոտ 7% տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է, և բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են, և կարող են դառնալ իրականություն: Այս մասին եկավ վկայելու նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր: ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա կարևոր արդյունք է, որը վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկը իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման գործում անհրաժեշտ է գործընկերություն՝ ՀՀ կառավարության և բիզնեսի միջև: «Այսօր չկա բաժանում այսպես կոչված ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ