«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քիմ Քարդաշյանը պատմել է ՀՀ նախագահի հետ ընթրիքից իր տպավորությունները

Քիմ Քարդաշյանը պատմել է ՀՀ նախագահի հետ ընթրիքից իր տպավորությունները
12.10.2019 | 18:53

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով՞ր WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, մեր երկրից հեռանալուց հետո շարունակում է պատմել իր տպավորությունները: Instagram-ի իր էջում նա կիսվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին ընթրիքից մի լուսանկարով՝ անելով հետևյալ գրառումը. «Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր: Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում»:


Քիմ Քարդաշյանը Instagram-ում աշխարհում ամենաշատ հետևորդներ ունեցող օգտատերերից է: Նրա հետևորդների թիվն ավելի քան 149 մլն է:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ