Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գարիկ Սարգսյան. Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է

Գարիկ Սարգսյան. Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է
12.10.2019 | 18:55

Շատ համայնքների ղեկավարներ այսօր մեծ ցանկություն կունենային լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, բայց իմ կողմից և մեր կուսակցության կողմից ոչ մի համայնքի ղեկավարի հեղափոխությունից հետո նման առաջարկ չի եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Արարատի մարզում հեղափոխությունից հետո չկա մեկ համայնքի ղեկավար, որ կասի՝ ինքը դարձել է ՔՊ կուսակցության անդամ, որովհետև մեր կողմից նման առաջարկ նրանց չի էլ եղել», - ասաց մարզպետը։


Հարցին՝ ցանկություն ունե՞ն, սակայն նրանց չեն ընդառաջում, մարզպետն արձագանքեց. «Մեկ օրվա հարց չէ։ Մարդիկ իրենց քաղաքական հետագծով, արժեքային համակարգով, գաղափարներով պետք է հարեն այդ կուսակցությանը, որպեսզի մաս դառնան մեր կուսակցության»։ Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո շատ նախկին հանրապետականներ նշանակվեցին տարբեր պաշտոնների, օրինակ՝ Հունան Պողոսյանն, որ նախկինում ոստիկանապետ էր, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Ոստիկանապետը, ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ, այդ թվում՝ Հունան Պողոսյանը ՀՀԿ անդամ չի եղել։ Նա եղել է Հայաստանի Հանրապետության ոստիկան, սպա, գեներալ և դա պետք չէ կապել ՀՀԿ-ի հետ»։


«Բայց երբ դուք ընդդիմություն էիք՝ հակառակն էիք ասում, ասում էիք, որ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը», - նշեցին լրագրողները։
«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է և ժողովրդի ծառայողն է։ Ու, եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը...Այսինքն՝ ծառայելով իշխանությանը, ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմություն ունեցող ուժն այսօր մեր ուժն է», - պատասխանեց մարզպետը:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ