Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է աշխատանքից

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է աշխատանքից
12.10.2019 | 18:56

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է աշխատանքից՝ լուրը հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։ «Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի՝ անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարն էր: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը», – ասաց Էդգար Ջանոյանն՝ ավելացնելով. «ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ»:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ