Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տավուշի և Վայոց Ձորի դատախազներն ազատվել են աշխատանքից

Տավուշի և Վայոց Ձորի դատախազներն ազատվել են աշխատանքից
12.10.2019 | 18:56

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում, տեղեկացնում են ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ