Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում այսօր չկան ընդդիմադիր ու իշխանամետ գործարարներ

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում այսօր չկան ընդդիմադիր ու իշխանամետ գործարարներ
12.10.2019 | 18:58

Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա բաժանում, այսպես կոչված, ընդդմիադիր ու իշխանամետ գործարարների, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ։ Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, որովհետև տնտեսական հեղափոխությունն առանց դաշնակցելու գործարարների հետ, հնարավոր չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ կառավարության մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված։ «Եվ ես կարծում եմ, որ հենց այսօր յուրաքանչյուր գործարար պետք է իրեն զգա պաշտպանված, որովհետև մեր կառավարության 1,5 տարվա գործունեության արդյունքում մենք չունենք սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք։ Երբեմն նույնիսկ ակնհայտ դեպքեր կան, որոնք քաղաքական նպատակահարմարության առումով, թվում է թե՝ այ պետք ա գնալ և այդ հարցը լուծել, զուտ քաղաքական, կոռուպցիայի դեմ պայքարի և այլնի առումով։ Եվ մենք այս ուղղությամբ շատ դեպքերում նույնիսկ չափից ավելի զուսպ ենք լինում մի նկատառումով՝ հանկարծ գործարար աշխարհի շրջանում անպաշտպանության, անորոշության որևէ զգացում չառաջանա», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ